«Գրականության ոլորտում այլընտրանքային Նոբելյան մրցանակը» տրվելու է Մարիզ Կոնդեին
Ֆրանսիացի գրող Մարիզ Կոնդեն կստանա «գրականության ոլորտում այլընտրանքային Նոբելյան մրցանակը», որը հաստատվել է Շվեդիայի Նոր ակադեմիայի կողմից։
Մ. Կոնդեն ծնվել է 1937 թվականին։ Նա գրում է վեպեր, նովելներ, մանկական գրքեր և էսսեներ՝ ֆրանսերեն և անգլերեն, մի քանի պիեսների հեղինակ է։
Հիշեցնենք, որ գրականության ոլորտում այլընտրանքային Նոբելյան մրցանակի հավակնորդների կարճ ցուցակում էին ընդգրկվել նաև Նիլ Գեյմանը, Քիմ Տհուին, ճապոնացի Հարուկի Մուրակամին, ով խնդրել է իրեն հանել ցուցակից։
ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, մրցանակը հանձնելու են դեկտեմբերին, ինչից հետո Նոր ակադեմիան կլուծարվի։
Գրականության ոլորոտում այլընտրանքային Նոբելյան մրցանակը հիմնվել է, քանի որ 2018 թվականին այդ անվանակարգում Նոբելյան մրցանակ չեն տվել: Դա տեղի է ունեցել սկանդալի պատճառով, որը կապված էր շվեդական ակադեմիայի հետ։
Հարակից հրապարակումներ`
- Հարուկի Մուրակամին հրաժարվել է այլընտրանքային Նոբելյան մրցանակից
- Գրականության ոլորտում այլընտրանքային Նոբելյան մրցանակի հավակնորդները
- Շվեդիայում ստեղծվել է գրականության ոլորտում այլընտրանքային Նոբելյան մրցանակ
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան