Ամենածավալուն համաներումն է. Արտակ Զեյնալյան
Հայաստանում համաներում հայտարարելու մասին նախագիծը հոկտեմբերի 23-ին կներկայացվի Ազգային ժողովում: Լրագրողների հետ զրույցում ասաց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը։
«Մինչ այդ՝ քննարկումը փակ է: Հենց բացվեց, բոլորս կիմանանք։ Ամենածավալուն համաներումն է Հայաստանի և Երևանի հիմնադրման պատմությունից ի վեր»,- նշեց նա՝ պատասխանելով հարցին՝ արդյոք այն կտարածվի նաև ցմահ ազատազրկվածների վրա։
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության հոկտեմբերի 4-ի նիստում դռնփակ ռեժիմով քննարկվել էր համաներում հայտարարելու մասին որոշման նախագիծը։ Ա. Զեյնալյանն ասել էր, որ այս համաներումը կատարվում է ի նշանավորումն Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրման 100-ամյակի:
Հարակից հրապարակումներ`
- Համաներումը լավ բան է, բայց ոչ միշտ
- Արտակ Զեյնալյանը՝ համաներման մասին
- Համաներում հայտարարելու մասին որոշման նախագիծը կքննարկվի դռնփակ ռեժիմով. վարչապետ
- Համաներման վերաբերյալ նախապես չի կարելի խոսել. Արդարադատության նախարար
- Նախաքննական մարմնի չարաշահումները՝ քիչ հավանական
- Քրօրը հումանիզացիայի առումով հետ ու առաջ է քայլում
- Մարուքյանն առաջարկում է նախնական կալանքի 1 օրը հաշվել ազատազրկման 1.5 օր
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան