Կամո Հովհաննիսյան. «Կարոտել էի բոլորին և ազգային թիմին»
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը շարունակում է նախապատրաստվել հոկտեմբերի 13-ին և 16-ին կայանալիք Ազգերի լիգայի խաղարկության խմբային փուլի Ջիբրալթարի և Մակեդոնիայի ընտրանիների հետ հանդիպումներին: Դադարից հետո հավաքականի կազմում է Կամո Հովհաննիսյանը, ով ՀՖՖ-ի հետ զրույցում կարծիք է հայտնել խաղերի մասին:
«Վնասվածքների պատճառով վաղուց չէի եղել հավաքականի կազմում: Հավաքը շատ հետաքրքիր անցավ` ինտենսիվ մարզումներով հագեցած, կարոտել էի բոլորին և ազգային թիմին: Լիովին պատրաստ ենք Ջիբրալթարի հավաքականի հետ վաղը կայանալիք խաղին: Երկրպագուներին կոչ եմ անում գալ մարզադաշտ և երկրպագել մեզ առաջիկա երկու խաղերի ընթացքում: Մենք Ձեր կարիքը շատ ունենք»,- ասել է Կամո Հովհաննիսյանը: