Հայաստանի հավաքականը պարտվեց
Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ավարտվեց Ազգերի լիգայի խաղարկության խմբային փուլի երրորդ տուրի Հայաստան-Ջիբրալթար հանդիպումը: Հայաստանի հավաքականը, ունենալով որոշակի առավելություն, ցավոք պարտություն կրեց:
Առաջին խաղակեսին հաշիվը չբացվեց, իսկ երկրորդ խաղակեսի մեկնարկին Հրայր Մկոյանը խախտեց կանոները սեփական տուգանային հրապարակում և հանդիպման գլխավոր մրցավարը ցույց տվեց 11 մետրանոցի նշակետը: Ջիբրալթարի հավաքականի պաշտպան Ժոզեֆ Չիպոլինան իրացրեց այն և գրավեց Հասատանի ընտրանու դարպասը:
Ամբողջ երկրորդ խաղակեսի ընթացքում Հայաստանի հավաքականը չկարողացավ շտկել իրավիճակը և պարտվեց 0:1 հաշվով:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 16-ին ազգային թիմը սեփական հարկի տակ կընդունի Մակեդոնիայի ընտրանուն:
Հարակից հրապարակումներ`
- Ազգային հավաքականի մարզումը՝ այսօրվա խաղից առաջ
- Պետրոս Ավետիսյան. «Անհամբեր սպասում եմ նորամուտիս»
- Կամո Հովհաննիսյան. «Կարոտել էի բոլորին և ազգային թիմին»
- Հովհաննես Համբարձումյան. «Նոր մարզչի գլխավորությամբ փորձելու ենք հաղթանակ տոնել»
- Հավաքականի թևկապը մնալու է Մխիթարյանի մոտ. Արմեն Գյուլբուդաղյանց
- Մենք էլ իրավունք չունենք միավոր կորցնելու. Վարազդատ Հարոյան