Սամվել Մայրապետյանին վերաբերվող քրգործում խոսքը 2008 թվականի մասին է. Սասուն Խաչատրյան
««Մարտի 1»-ի գործն ակտիվ փուլում է»,- լրագրողների հետ զրույցում նշեց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը:
Նա նշեց, որ ակտիվ քննչական գործողություններ են կատարվում ամենօրյա ռեժիմով:
«Երբ կարիքը զգանք հրապարակելու, կհրապարակենք»,-հավելեց ՀԾՔ պետը։
Պատասխանելով գործարար Սամվել Մայրապետյանին վերաբերվող քրեական գործի մասին հարցին՝ արդյո՞ք այն կապ ունի «Մարտի 1»-ի գործի հետ, Ս. Խաչատրյանն ասաց. «Որքան տեղյակ եք արդեն պաշտպանների հրապարակած տվյալներից, մեղադրանքը վերաբերում է կաշառք ստանալուն օժանդակելուն: Դրանից ավելի բան ես չեմ կարող ասել գործի շահերից ելնելով: Պաշտպանն արդեն իսկ հրապարակել է, որ խոսքը 2008 թվականի մասին է»:
Հիշեցնենք, որ գործարար Սամվել Մայրապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 38-311-րդ հոդվածի (Կաշառք ստանալուն օժանդակելը) հատկանիշներով: Գործարարը կալանավորվել է հոկտեմբերի 9-ին։
Հարակից հրապարակումներ`
- Սամվել Մայրապետյանի կալանավորման որոշումը բողոքարկվելու է
- Սամվել Մայրապետյանին մեղադրանք է առաջադրվել
- Սամվել Մայրապետյանը ձերբակալվել է
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին