Ամերիկացի երաժիշտ Փրինսի հարազատները պահանջել են չգործածել նրա հիթերը Թրամփի միջոցառումների ժամանակ
2016-ին մահացած ամերիկացի երաժիշտ Փրինսի հարազատները պահանջել են դադարեցնել նրա «Purple Rain» հիթի կատարումը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումների և քաղաքական այլ միջոցառումների ժամանակ: Այս մասին հայտարարել է TMZ լրատվական գործակալությունը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Նրա ժառանգները երբեք թույլտվություն չեն տվել նախագահ Թրամփին կամ Սպիտակ տանն օգտագործել այս երգը: Ժառանգները պահանջում են անմիջապես դադարեցնել դա», - ասել է երաժիշտի եղբայրը:
Նա հիշեցրել է, որ «Purple Rain»-ը վերջին անգամ հնչել է նախորդ շաբաթ Միսիսիպիում պետության ղեկավարի համախոհների հետ տեղի ունեցած միջոցառման ժամանակ: