Թրամփը կհանդիպի Թուրքիայում ազատ արձակված հոգևորականի հետ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Թուրքիայում ազատ արձակված ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնը կայցելի Սպիտակ տուն։ Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն՝ վկայակոչելով NBC News-ին։
ԱՄՆ նախագահի խոսքով, Բրանսոնն արդեն հեռացել է Թուրքիայից։ Նա նշել է, որ լիարժեք ստուգման նպատակով հոգևորականը կանգ կառնի Գերմանիայում։
«Դրանից հետո նա կժամանի Սպիտակ տան Օվալ աշխատասենյակ։ Դա, հավանաբար, տեղի կունենա շաբաթ օրը»,- ասել է Թրամփը։
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարությունը Թուրքիային կոչ էր արել Բրանսոնին ազատ արձակելոց հետո բաց թողնել բոլոր ամերիկացիներին։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիայում ազատ է արձակել ամերիկացի հոգևորական Բրանսոնը
- Թուրքիայում գտնվող ամերիկացի հոգևորականը հնարավոր է ազատ արձակվի հոկտեմբերի 12-ին
- Թուրքիան անընդունելի է համարել ամերիկացի հոգևորականին ազատ արձակելու պահանջը
- Թուրքական դատարանը հրաժարվել է ազատ արձակել ամերիկացի հոգևորական Բրանսոնին
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան