Հայաստանում արևային վահանակների արտադրությունը 25.2 անգամ աճել է
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, 2018 թվականի հունվար-օգոստոսին Հայաստանում արտադրվել է 3 025 արևային վահանակ։
Ըստ վիճակագրության՝ այս տարի արևային վահանակների արտադրությունը նախորդ տարվա հունվար-օգոստոսի համեմատ 25.2 անգամ աճել է: Նախորդ տարի հանրապետությունում արտադրվել է 120 արևային վահանակ:
Միևնույն ժամանակ ավտոմոբիլային մարտկոցների արտադրության ծավալներն աճել են 45.9%-ով և կազմել 16 հազար 879 հատ։ Մեծ հզորության տրանսֆորամտորների արտադրությունն էլ աճել է 41.7 և կազմել 17 հատ: