Միջազգային գիտաժողով՝ «Արամ Խաչատրյանը և արդի աշխարհը»
Արամ Խաչատրյանի տուն - թանգարանում հոկտեմբերի 25-27-ը տեղի է ունենալու երկօրյա միջազգային գիտաժողով «Արամ Խաչատրյանը և արդի աշխարհը» խորագրով՝ նվիրված աշխարհահռչակ կոմպոզիտոր, դիրիժոր Արամ Խաչատրյանի ծննդյան 115 և տուն – թանգարանի հիմնադրման 40 ամյակներին:
Տուն-թանգարանի ֆեյսբուքյան էջից տեղեկաում ենք, որ գիտաժողովի մասնակիցների թվում են նաև կոմպոզիտորի ուսանողները, անվանի երաժիշտներ և հետազոտողներ աշխարհի տարբեր երկրներից, այդ թվում՝ Շվեյցարիա, Գերմանիա, Եգիպտոս, Լատվիա, Տաջիկստան, Ռուսաստանի Դաշնություն, Թաթարստան, Վրաստան: Գիտաժողովին ներկա է լինելու նաև Արամ Խաչատրյանի թոռնուհին՝ հայտնի արվեստագետ Մոսկվայից, ինչպես նաև Արցախի և Հայաստանի տարբեր շրջանների, այդ թվում՝ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի մասնագետները:
Գիտաժողովի նպատակն է նորովի լուսաբանել Արամ Խաչատրյանի ժառանգության տեղն ու դերը 21-րդ դարի երաժշտական աշխարհում:
Մուտքն ազատ է:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան