Մանկաբարձ-գինեկոլոգները խոսում են կեսարյան հատման «համաճարակի» մասին
Աշխարհում ավելի ու ավելի շատ կանայք ենք երեխա ունենում ոչ բնական ճանապարհով, այլ վիրահատության միջամտությամբ։ Մանկաբարձ-գինեկոլոգները արդեն խոսում են կեսարյան հատման համաճարակի մասին։ Եվրանյուզը գրում է, որ ուսումնասիրության համաձայն, տարեկան վիրահատությունների միայն 10-15 տոկոսն է կատարում բժշկական ցուցումով։
Վերջին 15 տարում կեսարյան հատման միջոցով ծնունդներն ավելի քան երկու անգամ ավելացել են։ Ներկա պահին յուրաքանչյուր հինգերորդ նորածինը լույս աշխարհ է գալիս վիրահատության ճանապարհով։
Ուսումնասիրության հեղինակները պնդում են, որ տարեկան աշխարհում վեց միլիոնից ավելի կեսարյան հատում է կատարվում առանց որևէ օբյեկտիվ պատճառի։ Նման վիրահատություններից կեսից ավելին արվում են Բրազիլիայում և Չինաստանում։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին