«Ֆեյսբուքը» պատմել է միլիոնավոր օգտատերերի անհատական տվյալների գողացման մասին
«Ֆեյսբուք» ընկերությունը բացահայտել է տեղեկատվությունն այն մասին, թե օգտատերերի ինչպիսի տվյալներ են հայտնվել հաքերների ձեռքում։
«Գազետա.ռու»-ն գրում է, որ երկու շաբաթ առաջ ընկերությունը պատմել է, որ հաքերները կարող էին շուրջ 50 մլն օգտատիրոջ հաշիվների անձնական տվյալներ ստանալ։ Ավելի ուշ «Ֆեյսբուք»-ից պարզաբանել են, որ խոսքը 30 մլն հաշիվների մասին։
Միևնույն ժամանակ Associated Press-ը նշել է, որ հաքերները ստացել են 29 միլիոն օգտագործողների անունները, էլեկտրոնային հասցեները և հեռախոսահամարները: Այդ թվում նրանցից 14 մլն-ից հաքերները կարող էին տեղեկատվություն կորզել գտնվելու վայրի և վերջին հարցումների մասին։
Ընկերությունը խոստանում է ծանուցումներ ուղարկել օգտատերերին, որոնք առնչվել են այս արտահոսքին։
Հարակից հրապարակումներ`
- «Ֆեյսբուք»-ի գաղտնաբառը փոխելու անհրաժեշտություն չկա. Սամվել Մարտիրոսյան
- «Ֆեյսբուքից» և «Թվիթերից» հեռացվել են հարյուրավոր կեղծ էջեր
- Ֆեյսբուքը կարող է կորցնել այցելությունների թվով երկրորդ սոցցանցի կոչումը
- «Ֆեյսբուքը» և «Ինսթագրամը» 32 հաշիվ են հեռացրել ֆեյքերի դեմ պայքարի շրջանակներում