Սա ոչ թե ուղղակի արարողակարգային ընթերցում էր, այլ իրական երդում՝ երևանցիների և Աստծո առաջ. Հայկ Մարության
«Հուզմունքս մեծ է, պատասխանատվության զգացումը՝ հսկայական: Ես կանգնած եմ այստեղ, քանի որ այդպես է որոշել մեր ժողովուրդը և այսպիսի որոշումներ կայացնելու իրավունքը ՀՀ քաղաքացիները վաստակել են իրենց կողմից կատարված թավշյա հեղափոխության շնորհիվ»,- այս մասին այսօր Երևանի քաղաքապետի երդմնակալության արարողությունից հետո իր ելույթում ասաց նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանը:
Նրա խոսքով՝ այս ընտրությունների ժամանակ Երևանի բնակիչներն իրացրեցին իրենց իրավունքը, կայացրեցին իրենց որոշումն ու ավագանու 65 անդամներին պատվիրակեցին քաղաքապետարան:
Քաղաքապետը նշեց, որ հատ առ հատ հիշում է այն բոլոր հանձնարարությունները, որոնք բարձրաձայնել են երևանցիները քարոզարշավի ողջ ընթացքում:
«Վերականգնել Երևանը, մաքրել, կանաչապատել այն, դարձնել հասանելի ամեն մի վայր, կառուցել, գեղեցկացնել, զարգացնել, և ամենակարևորը՝ այդ ամենն իրականացնելուց գործել արդարության սկզբունքով: Ուզում եմ վստահեցնել ձեզ սիրելի երևանցիներ, որ հենց այդպես էլ լինելու է, որովհետև իր քաղաքը, երկիրը սիրող մարդն այլ կերպ չի կարող վարվել: Ես սիրում եմ Երևանը, ես խենթանում եմ մեր քաղաքի համար»,- ասաց Հայկ Մարությանը:
Նորանշանակ քաղաքապետը վստահություն հայտնեց երևանցիներին, համաձայն է ամեն բառի հետ, որը հնչեցրեց երդմնակալության ընթացքում, քանի որ այն ոչ թե ուղղակի արարողակարգային ընթերցում էր, այլ իրական երդում՝ երևանցիների և Աստծո առաջ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան