Եվրախորհրդարանի պատգամավոր վերահաստատել է իր պատրաստակամությունը՝ նպաստելու Արցախի վերաբերյալ տեղեկացվածության բարձրացմանը
Եվրախորհրդարանի պատգամավոր Եվրախորհրդարանի պատգամավոր Յարոմիր Շտետինան այսօր Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի հետ հանդիպմանը վերահաստատել է իր պատրաստակամությունը նպաստելու եվրոպական խորհրդարանում Արցախի վերաբերյալ տեղեկացվածության բարձրացմանը և ընդգծել այդ հարցում դիվանագիտական աշխատանքների ակտիվացման անհրաժեշտությունը:
Արցախի խրհրդարանի նախագահը շնորհակալություն է հայտնել չեխ պատգամավորին Արցախին վերաբերող հարցերը մշտապես ուշադրության կենտրոնում պահելու և բոլոր կարևոր իրադարձությունների ժամանակ հայ ժողովրդի կողքին լինելու համար:
Արցախի ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից հայտնում են, որ զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Արցախում տեղի ունեցող ժողովրդավարական գործընթացներին, հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը, բանակցային գործընթացի հեռանկարներին և Արցախի միջազգային ճանաչմանը վերաբերող հարցերին:
ԵԽ պատգամավորի հանդիպումն այնուհետև շարունակվել է «Արցախի Հանրապետություն-Եվրախորհրդարան» բարեկամական խմբի անդամների հետ: Պատգամավորների անունից ողջունելով հյուրին՝ Վահրամ Բալայանը համոզմունք է հայտնել, որ ԵԽ պատգամավորի հետ հաստատված վաղեմի բարեկամությունը համագործակցության նոր հեռանկարներ է խոստանում Արցախի համար:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում