
Բոլթոնը հայտնել է՝ ինչ նպատակով է ժամանում Ռուսաստան
ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հայտնել է, թե ինչու է այցելում Ռուսաստան։ Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն։
Բոլտոնի խոսքով, 10 օրվա ընթացքում ինքը կմեկնի Մոսկվա, այնուհետև՝ Կովկաս։
«Այցի նպատակը Հելսինկիում գագաթաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի զրույցի արդյունքներն առաջ տանելն է, ռուս-ամերիկյան հարաբերությունների մասին խոսելը, պարզելը, թե որտեղ կարող ենք առաջընթաց գրանցել և որտեղ ունենք խնդիրներ ու տարաձայնություններ»,- ասել է ԱՄՆ նախագահի խորհրդականը։
Բոլթոնը նաև հայտնել է, որ ԱՄՆ-ն Ռուսաստանի կողմից ընտրություններին խառնվելու փորձեր չի տեսնում։