Դավիթ Հովսեփյանը` արծաթե մեդալակիր
Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի Օլիմպիական պալատում մեկնարկել է պատանիների, երիտասարդների, աղջիկների սամբոյի աշխարհի առաջնությունը։ Մրցումային առաջին օրը հայ 11 սամբիստներից միայն մեկին է հաջողվել մեդալ նվաճել։ Պատանիների պայքարում 48 կգ քաշային կարգում հանդես եկող Դավիթ Հովսեփյանը, գերազանց հաղթահարելով բոլոր գոտեմարտերը, եզրափակչում պարտվել է վրացի մարզիկին և դարձել արծաթե մեդալակիր։
Աղջիկների 68 կգ քաշայինների պայքարում Նելլի Ավետիսյանը պարտվել է մոնղոլացի մարզիկին, ապա հնարավորություն ստացել պայքարել սփոփիչ գոտեմարտում, սակայն 1։2 հաշվով զիջել է վրացի մարզուհուն և դուրս մնացել հետագա պայքարից։ Այսօր պայքարի մեջ կմտնի Հայաստանը ներկայացնող ևս 10 մարզիկ։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան