Թիերի Անրին գլխավորեց «Մոնակո»-ն
«Մոնակո»-ն նոր գլխավոր մարզիչ ունի։ 41-ամյա ֆրանսիացի Թիերի Անրին այսուհետ կգլխավորի թիմը։ Sports.ru-ի փոխանցմամբ՝ նա ակումբի հետ պայմանագիր է կնքել մինչև 2021 թվականը։
Նա Ֆրանսիայի հավաքականի նախկին հարձակվող է եղել, նա նաև «Մոնակոյի» սան է, 1994-ից 1999 թվականներին է հանդես եկել ֆրանսիական ակումբում: Անրին առաջին անգամ է ստանձնում գլխավոր մարզչի պաշտոնը: Թիերին խաղացել է «Արսենալ»-ում, «Յուվենտուս»-ում, «Բարսելոնա»-ում և «Նյու-Յորք Ռեդ Բուլում»։
Ֆրանսիայի ազգային հավաքականի կազմում Անրին նվաճել է եվրոպայի և աշխարհի, ինչպես նաև կոնֆեդերացիայի գավաթը։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան