CNN-ը պատմել է՝ ինչու էր Թրամփին անհրաժեշտ Քայնե Ուեսթի այցը Սպիտակ տուն
CNN ամերիկյան հեռուստաալիքը ցուցակ է կազմել, թե աշխարհն ինչ է իմացել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասին, ռեփեր Քոյնե Ուեսթի՝ Օվալաձև սրահ այցից հետո։
Մասնավորապես, ամերիկացի ռեփերը պատմել է, թե ինչու չի աջակցել ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնին՝ 2016-ի նախագահական ընտրությունների ժամանակ, ինչպես նաև հանրապետականններին իր աջակցության մասին ու թե արդյոք հետագայում էլ է Թրամփին տեսնում նախագահի պաշտոնում։
CNN-ին հղում անելով՝ «Գազետա.ռու»-ն գրում է, որ երաժշտի այցով Սպիտակ տուն, ամերիակցիները կարող էին նոր բաներ իմանալ Թրամփի մասին։
Առաջին հերթին՝ Թրամփին դուր են գալիս մարդիկ, որոնք նրա մասին հաճելի բաներ են ասում։ Ամեն անգամ ԱՄՆ նախագահը հնարավորություն է տալիս խոսելու նրան, ով պատրաստվում է գովաբանել իրեն։ Երկրորդ՝ նրան դուր են գալիս հանրահայտ մարդիկ։ Ամերիկայի առաջնորդը մեծացել է «Նյու Յորքի տաբլոիդային մշակույթում», այդ իսկ պատճառով հայտնի աստղերի հետ նա իսկապես հավասար է՝ հարուստ գործարարներից հետո: Երրորդ՝ Թրամփը սիրում է լինել ուշադրության կենտրոնում, սիրում է իր շուրջը ստեղծված աղմուկն ու իրարանցումը։
Քայնե Ուեսթին Սպիտակ տուն հրավիրելը՝ հենց այդպիսի վիճակ ստեղծելու համար է, գրել է CNN-ը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին