Թրամփը խոսել է դստերը ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ նշանակելու հնարավորության մասին
ԱՄՆ նախագահ Դոնադ Թրամփն արձագանքել է դստերը՝ Իվանկա Թրամփին ՄԱԿ-ում մշտական ներկայացուցիչ նշանակելու հնարավորությանը։ Այս մասին հայտնում է«Գազետա.ռու»-ն։
Նա նշել է, որ իրեն հաճելի է, երբ այդքան մարդ վստահում է Իվանկային և ցանկանում է նրան տեսնել այդ պաշտոնում։
«Նա իրեն հրաշալի կդրսևորի այդ պաշտոնում, սակայն ես արդեն լսում եմ՝ ինչպես են ինձ մեղադրում հովանավորչության մեջ»,- գրել է նա իր թվիթերում։
Հիշեցնենք, որ բացի Իվանկա Թրամփից՝ այս պաշտոնին հավակնում են նաև ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդականի նախկին տեղակալ Դինա Փաուելը և նախկին սենատոր Ջո Լիբերմանը։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան