Հայաստանում կանադական բիզնեսին հետաքրքրում է ջրային ռեսուրսների, կեղտաջրերի, թափոնների կառավարման ոլորտները
Այսօր Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսի ժամանակ երկրների ղեկավարները նշեցին, որ հանդիպման սկզբից քննարկել են հայ-կանադական բիզնես կապերի ընդլայնման ու զարգացման մասին հարցերը։
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Ջասթին Թրյուդոն պատրաստակամություն է հայտնել նպաստել կանադական ներդրումներին, որի համար կարևոր է նաև կոռուպցիայի դեմ պայքարը, որի շրջանակներում պետք է ստեղծվի միջավայր, որը բիզնեսը պայմանավորված չի լինի այս կամ այն պաշտոնյայի քմահաճույքներով։
Կանադայի վարչապետն էլ ասաց, որ քննարկվել է մի քանի ոլորտներ, որոնք կարող են հետաքրքիր լինել կանադացի, ինչպես նաև կանադահայ գործարարների համար։
Թրյուդոն նշեց, որ Հայաստանում կանադական ներդրումների համար կարող է հետաքրքիր լինել ջրային ռեսուրսների կառավարման, ենթակառուցվածքային ծրագրերի, կեղտաջրերի ու թափոնների կառավարման ոլորտները, բնական ռեսուրսները։
«Սրանք այն ուղղություններն են, որոնց շուրջ մենք կաշխատենք գալիք ամիսների ընթացքում»,-ասաց Թրյուդոն։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան