Հայկ Մարությանի երդման արարողությունը
Երևանի ավագանու հանդիսավոր նիստում րոպեներ առաջ տեղի ունեցավ Հայկ Մարությանի երդման արարողությունը: Նիստին մասնակցում են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը,առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանն ու Տիգրան Ավինյանը, ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը, ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսպիպյանը. Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգոր Մարտիրոսյանը, կառավարության անդամներ, հասարակական, քաղաքական, մշակութային գործիչներ:
Երևանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանը երդվեց քաղաքապետի լիազորությունները իրականացնելու ընթացքում պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, օրենքները, Երևանի ավագանու որոշումները, ազնվորեն և բարեխղճորեն կատարել Երևանի քաղաքապետի լիազորությունները, ծառայել Երևանի բարգավաճմանը, գործել ի բարօրություն նրա բնակիչներին:
«Պարտավորվում եմ հոգ տանել մեր հնագույն մայրաքաղաքի փառքի պահպանման և բազմապատկման համար, պաշտպանել համայնքի իրավունքները, օրինական շահերը և սեփականությունը, ուժերիս անմնացորդ նվիրումով սատարել ժողովրդի հավատին, նպաստել նրա նյութական և հոգևոր վերելքին: Աջակից լինել ամեն մի ազնիվ նախաձեռնության, որ միտված կլինի իմ համաքաղաքացիների նվիրական գաղափարների իրականացմանը»,- խոստացավ Հայկ Մարությանը:
Նա երդման տեքստն արտասանեց ձեռքը «Երևանում տեղական ինքնակառավարման մասին» օրենքին դրած: Երդվելուց հետո Երևանի քաղաքապետի խորհրդանիշ հանդիսացող լանջաշղթան՝ հայոց տասներկու մայրաքաղաքների անվանատառերով, հանձնվեց նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանին:
Լանջաշղթան նորանշանակ քաղաքապետի պարանոցին գցեցեցին Երևանի պատվավոր քաղաքացի Տիգրան Մանսուրյանն և Երևանի ավագանում անդամ Արթուր Իսպիրյանը:
Համաձայն Երևանի ավագանու կանոնակարգի՝ Երևանի քաղաքապետը ստորագրեց երդման տեքստի տակ, որից հետո Երևանի քաղաքապետի երդման ստորագրված տեքստն ի պահ հանձնվեց Երևան քաղաքի պատմության թանգարանին:
Արարողության վերջում հնչեց Երևան քաղաքի օրհներգը։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին