Հովհաննես Համբարձումյան. «Նոր մարզչի գլխավորությամբ փորձելու ենք հաղթանակ տոնել»
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանն ակնկալում է երկրպագուների աջակցությունը` հոկտեմբերի 13-ին և 16-ին կայանալիք Ազգերի լիգայի խաղարկության խմբային փուլի Ջիբրալթարի և Մակեդոնիայի ընտրանիների հետ հանդիպումներում: ՀՖՖ-ի հետ զրույցում ֆուտբոլիստը նշել է, որ ազգային թիմն ամեն բան կանի հաղթանակի հասնելու համար:
«Բոլորը բարձր տրամադրությամբ են ժամանել հավաքական: Նոր մարզչի գլխավորությամբ փորձելու ենք հաղթանակ տոնել: Ոգևորությունը շատ մեծ է: Երկրպագուներին խնդրում ենք գալ մարզադաշտ, մենք էլ ամեն բան կանենք առաջիկա երկու խաղերում հաջողության հասնելու համար»,- ասել է Հովհաննես Համբարձումյանը: