Պետրոս Ավետիսյան. «Անհամբեր սպասում եմ նորամուտիս»
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Պետրոս Ավետիսյանն անհամբեր սպասում է իր նորամուտին ազգային հավաքականի կազմում: Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 13-ին Ազգերի լիգայի մրցաշարի խմբային փուլի շրջանակներում կընդունի նախ Ջիբրալթարի թիմին, ապա, հոկտեմբերի 16-ին, Մակեդոնիայի հավաքականին:
«Շատ լավ հավաք անցկացրեցինք, այսօր վերջին մարզումն էր խաղից առաջ, պատրաստվում ենք վաղվա հանդիպմանը: Մարտական ենք տրամադրված, թիմում հիանալի մթնոլորտ է տիրում, վաղը բոլորս պայքարելու ենք հաղթանակի համար: Անհամբեր սպասում եմ նորամուտիս, հուսով եմ, այն հաղթական կլինի: Երկրպագուներին կոչ եմ անում գալ մարզադաշտ և աջակցել հավաքականին: Մենք ունենք Ձեր կարիքը»,- ասել է Պետրոս Ավետիսյանը` ՀՖՖ-ի հետ զրույցում: