Ջասթին Թրյուդոն այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ու գրառում կատարեց
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն այսօր այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր։ Թրյուդոյին ուղեկցում էին ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը, Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը, Կանադայում ՀՀ դեսպան Լևոն Մարտիրոսյանը։ Թրյուդոն ծաղկեպսակ դրեց հուշահամալիրում, այնուհետ ծաղկներ խոնարհեց անմար կրակի մոտ։
Կանադայի վարչապետն այնուհետ այցելեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, որտեղ գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում:
Թրյուդոն հուշամատյանում գրել էր անգլերեն ու ֆրանսերեն։ Թրյուդոն անգլերեն գրել է հարգանքի տուրք նրանց, ովքեր կորցրեցին իրենց կյանքը։ Կանադացիները միշտ կկանգնեն ատելության դեմ ու թույլ չեն տա, որ պատմությունը կրկնվի։
Թրյուդոն նաև եղևնի տնկեց հուշահամալիրում։ Թրյուդոյին թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը նվիրեց հուշամեդալ, որի վրա պատկերված է հուշարձանը, և երկու աշխատություն ցեղասպանության մասին։
Նշենք, որ Թրյուդոն Հայաստանում է պաշտոնական այցով ու նաև մասնակցեց Երևանում կայացած Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին։
Հարակից հրապարակումներ`
- Ես հայտնի եմ իմ սելֆիներով, իսկ պարոն Թրյուդոն՝ իր գուլպաներով. Փաշինյան
- Տարիներ առաջ արդեն պատիվ եմ ունեցել հայրիկիս հետ այցելել Հայաստան՝ ամառային արձակուրդների շրջանում. Ջասթին Թրյուդո
- Փաշինյանը Բաղրամյան 26-ում ընդունել է Կանադայի վարչապետին
- Պետք է համախմբվենք ոչ միայն ճառերի, այլև ապագայի շուրջ, որը ցանկանում ենք կառուցել. Ջասթին Թրյուդո
- Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն