Արմեն Ջիգարխանյանը կրկին տեղափոխվել է հիվանդանոց
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը կրկին հոսպիտալացվել է, նա տեղափոխվել է Մոսկվայի հիվանդանոցներից մեկը։ ՏԱՍՍ-ին նրա փաստաբան Եվգենի Պարֆենովն ասել է, որ Ջիգարխանյանի առողջական վիճակը բժիշկները գնահատում են միջին ծանրության, բայց կայուն։
Այս տարվա սկզբից սա հինգերերոդ անգամ է, որ դերասանը տեղափոխվել է հիվանդանոց։
Բացի այդ, փաստաբանն ասել է, որ առողջական վիճակի հետ կապված հոկտեմբերի 22-ին Ջիգարխանյանի մասնակցությունը նրա նրա նախկին կնոջ գործով դատավարությանը, անթույլատրելի է։
Խորհրդային և ռուսական կինոյի, թատրոնի և հեռուստատեսության հայազգի դերասան ԽՍՀՄ Ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը ծնվել է 1935 թվականի հոկտեմբերի 3-ին Երևան քաղաքում: Ընդհանուր առմամբ, Ջիգարխանյանը խաղացել է մոտ երկու հարյուր կինոդեր՝ դառնալով ամենաշատ նկարահանվող ռուսական դերասաններից մեկը։ Նրա հաշվին են դասվում բազմաբովանդակ դերեր լավագույն ռուսական և խորհրդային ռեժիսորների ֆիլմերում, տարբեր ժանրերի ժապավեններում, կատակերգական և արկածային կինոնկարներում, դրամաներում և երաժշտական ֆիլմերում։ Նրա անունը գրվել է Գինեսի ռեկորդների գիրքում՝ որպես ամենաշատ նկարահանվող ռուսական դերասան:
Հարակից հրապարակումներ`
- Ջիգարխանյանը դատական նիստին չի ներկայացել
- Ջիգարխանյանի նախկին կինն իրեն մեղավոր չի համարում
- Արմեն Ջիգարխանյանի անվան թատրոնը բացում է նոր թատերաշրջանը
- Ջիգարխանյանի նախկին կնոջ գործն ուղարկվել է դատարան
- Ջիգարխանյանը կրկին հիվանդանոցում է
- Ջիգարխանյանը վերադառնում է աշխատանքի
- Ջիգարխանյանը հիվանդանոցից դուրս է գրվել
- Ջիգարխանյանը նորից հիվանդանոց է տեղափոխվել
- Ջիգարխանյանի ընկերը պատմել է դերասանի վիճակի մասին
- Արմեն Ջիգարխանյանը հոսպիտալացվել է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան