Սահակ Հովհաննիսյանը` բրոնզե մեդալակիր
Բուենոս Այրեսում շարունակվող պատանեկան ամառային Օլիմպիական խաղերում Հայաստանի պատվիրակության հաշվեկշռին երկրորդ մեդալն է գրանցվել։ 60 կգ քաշային կարգում հանդես եկող հունահռոմեական ոճի ըմբիշ Սահակ Հովհաննիսյանը դարձել է բրոնզե մեդալակիր:
Հայ ըմբիշը նախնական երկու փուլերում մեկական հաղթանակ ու պարտություն է գրանցել, այնուհետև երրորդ տեղի համար գոտեմարտում հաղթել է մեքսիկացի Միգել Ան Ուգալդեին և արժանացել բրոնզե մեդալի:
Հիշեցնենք, որ երեկ պատանեկան Օլիմպիական խաղերի չեմպիոն էր հռչակվել ծանրորդ Կարեն Մարգարյանը: Այսօր՝ հոկտեմբերի 13-ին, ծանրամարտի աղջիկների մրցաշարում Հայաստանից իր ունակությունները կդրսևորի Լիանա Գյուրջյանը (+ 63 կգ)։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան