Փաշինյանը Մանսուրյանի օրինակով ներկայացրեց՝ ինչպիսին պետք է լինի ազնիվ քաղաքացին
«Մեր հիմնական առաքելությունն է մարդկանց հետ ազնիվ լինել: Սխալ է ենթադրել, որ Երևանի պաշտոնյաները, ավագանին սխալներ թույլ չեն տալիս: Կատարյալ մարդ չկա և բոլորս էլ ամեն պահի կարող ենք սխալվել և սխալվու ենք, բայց շատ կարևոր է մարդկանց չխաբելը»,- այսօր Երևանի քաղաքապետարանում նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանի երդման արարողության ժամանակ իր ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ նոր Երևանում մարդկային էտալոն պետք է լինեն նրանք, ովքեր հարգալից են օրենքի, կրթության նկատմամբ:
Փաշինյանն իր ելությում հիշեցրեց Տիգրան Մանսուրյանի մասին գրած մի հոդված. «Մի անգամ հերթական մրցանակը ստանալուց նա այդ մրցանակը ներառել էր դրամական պարգևների շարքում և գնացել էր Հարկային պետական ծառայություն ու ասել, որ եկամուտ է ստացել և որքան եկամտահարկ պետք է վճարի։ Ես հույս ունեմ, որ սա է նոր Հայաստանի այն կերպարը, որը չի մտածում՝ ինչ անի, որ հարկ չվճարի։ Մենք պետք է երաշխավորենք, որ մեր կառավարությունում, քաղաքապետարանում գողեր չկան, ովքեր գողանում են ժողովրդի վճարած հարկերը»։
Փաշինյանի խոսքով՝ պետք է կարողանանք հնարավորինս շատ մարդկանց պոտենցիալ ներգրավել ընդհանուր գործի իրականացման մեջ և պատրաստ ենհամագործակցության բոլոր ցանկացողների հետ. «Մենք չպետք է առաջնորդվենք հինը ժխտելու, քանդելու մղումով: Մենք չպետք է թույլ տանք քաղաքական ռասիզմ։ Մենք երբեք չենք ասել,որ Երրորդ հանրապետության գոյության ընթացքում մեր երկրում արժեքներ չեն ստեղծվել: Մեր խնդիրն է նոր էջ բացել մեր պատմության մեջ, որտեղ գերակա կլինի համաձայնությունը»։
Շնորհավորելով Հայկ Մարությանին՝ վարչապետ Փաշինյանը մաղթեց նրան և ավագանու անդամներին արդյունավետ աշխատանք՝ հայ ժողովրդին, երևանցիներն և Հայաստանի Հանրապետությանը ծառայելու գործում:
Հարակից հրապարակումներ`
- Սա ոչ թե ուղղակի արարողակարգային ընթերցում էր, այլ իրական երդում՝ երևանցիների և Աստծո առաջ. Հայկ Մարության
- Հայկ Մարությանի երդման արարողությունը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան