Մի՛ արեք այդպիսի բան, պարզապես մի՛ արեք. ԿԳ նախարարը՝ դպրոցի տնօրեններին
Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել, որով տեղեկացնում է, որ տևական ժամանակ անկախ իրենց կամքից դրսում մնացած աշակերտներից պարբերաբար բողոքներ է ստանում։ Գրառման մեջ, մասնավորապես, նշված է.
«Դպրոցների հարգելի տնօրեններ, արդեն որերորդ բողոքն եմ ստանում տարբեր դպրոցների աշակերտներից առ այն, որ երբ նրանք առավոտյան շուտ են գալիս դպրոց, ապա ստիպված փողոցում սպասում են մինչև 08:20-08:25, որից հետո նոր թույլ են տալիս մտնել դպրոցի շենք:
Մի՛ արեք այդպիսի բան, պարզապես մի՛ արեք...
Հ.Գ. Եթե խնդիրը պատասխանատուների՝ շենքում լինելն է, ապա ապահովե՛ք նրանց ներկայությունը դպրոցում 08:30-ից շատ ավելի վաղ՝ բնականաբար նրանց հնարավորութուն տալով սահմանվածից ավելի շուտ ավարտել աշխատանքը: Շնորհակալություն համագործակցության համար»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները