Աշխարհի լավագույն թանգարանները՝ զբոսաշրջիկների կարծիքով
Զբոսաշրջիկների շրջանում հայտնի TripAdvisor կայքի օգտատերերի կարծիքով, աշխարհում ամենալավ թանգարանը Փարիզում գտնվեղ Օրսեն է։ Այն ամենաշատ այցելվող թանգարաններից է։ Օրսեն ներկայացնում է 19-րդ դարի (1848 թվականից սկսած) և 20-րդ դարի (մինչև 1914) Եվրոպական արվեստը։ 1848 թվականից մինչև 1914թվականը Ֆրանսիական գեղանկարչությունն ու քանդակը ներկայացնող խոշորագույն թանգարաններից է։ Գլխավորապես ներկացված են 19-րդ դարի վերջի Իպրեսիոնիզմ և Պոստիմպերսինիզմ արվեստի ուղղությունների ամենակարկառուն ներկայացուցիչները։
Ցուցակում ընդգրկված է 25 թանգարան։ Երկրոդ և երրորդ տեղերում են նյույորքյան թանգարաններ՝ սեպտեմբերի 11-ին նվիրված Ազգային հուշահամալիր-թանգարանը և Մետրոպոլիտենը։
Ցուցակի չորրորդ տեղում է Բրիտանական թանգարանը, հինգերորդ՝ Պրադո ազգային թանգարանը Իսպանիայում։ Լուվրը ցուցակի յոթերորդ հորիզոնականում է։
ՏԱՍՍ-ը գրում է, որ ռուսական թանգարաններից միայն Էրմիտաժն է ընդգրկված այդ ցուցակում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան