Նշանավոր տենոր Միհրան Աղաջանյանի առաջին ելույթը՝ հայրենիքում
Աշխարհում մեծ ճանաչում վայելող տենոր, դաշնակահար և դիրիժոր Միհրան Աղաջանյանն առաջին անգամ ելույթ կունենա Հայաստանում՝ ներկանալով Ջ.Պուչչինիի «Տոսկա» օպերայում Կավարադոսիի դերեգով: Այս մասին տեղեկանում ենք Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ֆեյսբուքյան էջից։
Մ.Աղաջանյանը Սանկտ-Պետերբուրգի Երիտասարդական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադիրն ու գլխավոր դիրիժորն է, մի շարք միջազգային մրցույթների դափնեկիր:
2011 թ. Մ.Աղաջանյանը արժանացել է Ելենա Օբրազցովայի անվան մրցույթի Առաջին մրցանակին:
Արտիստը 2018 թվականին Լիսաբոնում կայացած երիտասարդ վոկալիստների Պլասիդո Դոմինգոյի հիմնադրած «Operalia» միջազգային մրցույթում արժանացել է երկրորդ մրցանակի:
Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում «Տոսկան» ներկայացվելու է հոկտեմբերի 17-ին։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան