Tesla-ն որոշել է ալկոհոլ արտադրել
Tesla-ն նախատեսում է տեկիլայի արտադրություն սկսել։ Ինչպես գրում է «Լենտա.ռու»-ն, ընկերությունը սկսել է համապատասխան բրենդի գրանցումը։
Teslaquila մակնիշի գրանցման հայտը ներկայացվել է ԱՄՆ պատենտների գերատեսչություն։ Ընկերության ներկայացուցիչները հայտարարել են, որ թեև հիմա ապրանքային նշանը չի գործածվում, սակայն գոյություն ունի մտադրություն՝ այն օգտագործել ապագայում։
Հիշեցնենք, որ ապրիլի մեկին ընկերության հիմնադիր Իլոն Մասկը թվիթերյան գրառում էր կատարել այն մասին, որ ընկերությունը սնանկացել է։ Գրառման մեջ նշված էր, որ նրան հայտանբերել են Tesla Model 3 էլեկտրամեքենայի մոտ՝ Teslaquila պիտակներով շշերով շրջապատված։ Մասկի դեմքին չորացած արցունքների հետքեր էին եղել։
Հարակից հրապարակումներ`
- Իլոն Մասկը հերքում է.Tesla-ն դեռ նոր գլխավոր տնօրեն չունի
- Իլոն Մասկի հերթական հայտարարությունից հետո Tesla-ի բաժնետոմսերը էժանացել են
- Անհաջող ապրիլմեկյան կատակից հետո Tesla-ի բաժնետոմսերի գինը նվազել է
- Tesla-ն հետ է կանչում 123 հազար Model S մակնիշի էլեկտրամոբիլ
- Tesla-ն Ավստրալիայում կստեղծի վիրտուալ էլեկտրակայան
- Իլոն Մասկը ներկայացրել է Tesla Roadster էլեկտրական մեքենան, որը Մարս կուղարկվի
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները