«Գահերի խաղի» աստղը կարող է դառնալ նոր 007 գործակալը
Շոտլանդացի դերասան Ռիչարդ Մեդդենը, ով հայտնի է «Գահերի խաղը» ֆիլմում Ռոբ Ստրեկի դերով, հնարավոր է դառնա նոր Ջեյմս Բոնդը։ ren.tv-ն գրում է, որ դերասանին ուշադրություն են դարձրել ֆիլմի պրոդյուսերները Մեդդենի՝ բրիտանական «Թիկնապահ» սերիալում խաղալուց հետո։ Պրոդյուսերները մտադիր են դերասանի հետ առաջիկայում հանդիպել։
Ավելի վաղ անգլիացի դերասան Դենիել Քրեյգը հայտարարել էր, որ 007 գործակալի մասին պատմող ֆիլմի 25-րդ մասը, որը շուտով բարձրանալու է էկրան, իր համար վերջինն է լինելու։ Դրանից անմիջապես հետո լուրեր էին տարածվել, որ Ջեյմս Բոնդի «պաշտոնում» նկարահանվելու է բրիտանացի Հենրի Կավիլլը, բայց մինչ այս պահը այդ տեղեկատվությունը չի հաստատվել։
Հարակից հրապարակումներ`
- Ջեյմս Բոնդի մասին նոր ֆիլմն ունի նոր ռեժիսոր
- Ջեյմս Բոնդին ցանկացել են սպանել
- Դեննի Բոյլն այլևս չի նկարահանի Ջեյմս Բոնդի մասին պատմող նոր ֆիլմը
- Ջեյմս Բոնդի արկածների մասին նոր ֆիլմն էկրան կբարձրանա 2019 թվականին
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան