Հանդիպել են Հայաստանի ու Արցախի նախագահները
Հայաստանի Հանրապետության Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Ստեփանակերտում հանդիպել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ:
ՀՀ նախագահի լրատվական ծառայության հաղորդմամբ, նախագահները քննարկել են երկու հայկական հանրապետությունների փոխգործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ:
Հանդիպումից հետո Հայաստանի և Արցախի նախագահները տիկնանց հետ զբոսնել են Ստեփանակերտում, այնուհետև այցելել են Շուշի, եղել Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում և Շուշիի կերպարվեստի թանգարանում:
Հարակից հրապարակումներ`
- Ամեն անգամ Արցախ գալով՝ ես այն բացահայտում եմ նորովի. Արմեն Սարգսյան
- Նախագահը Ստեփանակերտում ներկա է գտնվել «Բերքի տոն» տոնավաճառին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան