Քաղաքական 13:30 15/10/2018 Հայաստան

Ռոբերտ Քոչարյան. Ինչ-որ պաշտոն զբաղեցնելը երբեք ինձ համար ինքնանպատակ չի եղել

ՀՀ երկրորդ նախագահի ոչ պաշտոնական վեբ կայքը՝ 2rd.am-ը հրապարակել է Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը Բլումբերգ մեդիաընկերությանը՝ կրճատումներով: Տեքստը հայերեն թարգմանությամբ  տրամադրել է պաշտոնաթող նախագահի գրասենյակը: Գրասենյակի ղեկավարը հաղորդել է, որ ներկայացվող հատվածները ոչ սկզբնաղբյուր ընկերության կայքում, ոչ էլ հայկական ԶԼՄ-ներում չեն հրապարակվել:

Հարց-Մեղադրանք առաջադրելուց հետո տված հարցազրույցներից մեկում Դուք ասացիք, որ զարմացած չեք մեղադրանքի համար։ Ինչո՞ւ չզարմացաք։

Պատասխան- Որովհետև տեղի ունեցող իրադարձությունների ողջ կոնտեքստը խոսում էր այն մասին, որ այդ մարդիկ, իշխանության գալով, անպայման կփորձեն իրենց գործունեության ընթացքում այդ հարցին տալ առաջնահերթ նշանակություն։ Դրանից առաջ խորհրդարանական լսումներ էին տեղի ունեցել, հայտարարություններ, մեկնաբանություններ էին անում այդ հարցով։ Ակնհայտ էր, որ նրանք քայլեր են ձեռնարկում։

Հարց-Նկատի ունեք, որ դա ինչ-որ վենդետա, անձնական հա՞րց է:

Պատասխան-Իհարկե: Հաշվի առեք, որ վարչապետը մարտիմեկյան իրադարձությունների գլխավոր մասնակիցներից մեկն էր, և ընդհանրապես, քաղաքական հաշիվներ մաքրելու և պատմությունն իր համար ավելի հարմար համատեքստում վերաշարադրելու փորձերում գլխավոր գործիչներից մեկը: Մոտիվացիան այստեղ ակնհայտ է։

Հարց- Դուք հետ եկաք՝ ի պատասխան մղվող պայքարի։ Ըստ էության՝ Դուք վերադարձաք քաղաքականություն։ Ինչո՞ւ վերադարձաք։

Պատասխան-Ասում են, որ նախագահներն ընդհանրապես քաղաքականությունից չեն հեռանում։ Ես վերջին տասնամյակում պասիվ եմ եղել, հանդես եմ եկել տարին մեկ-երկու անգամ՝ գործող իշխանությանն ուղղված քննադատությամբ, ելույթ եմ ունեցել միայն այն հարցերով, որոնք հասարակական մեծ արձագանք էին առաջացնում, և ես իմ պարտքն էի համարում արտահայտել իմ դիրքորոշումն այդ հարցերի շուրջ: Դա, այսպես ասած, քաղաքական պասիվ մասնակցություն էր։ Սակայն այն, ինչ սկսեց տեղի ունենալ (ս.թ. մայիսից. խմբ.), ինձ շատ էր անհանգստացնում, և այստեղ անձնական հարց դրված չէ: Հարցը պետք է դիտարկել առավել լայն համատեքստում։

Հարց-Ի՞նչ նկատի ունեք «լայն համատեքստ» ասելով։

Պատասխան-Ես Հայաստանի պետականության համար բավականին խնդրահարույց իրավիճակ եմ տեսնում` կապված այն փոփոխության հետ, հանուն որի ամեն ինչ սկսվեց մայիսին և ինչը փաստացի կատարվում է այժմ: Խնդրահարույց այն հարցով, որ այս ամենը տեղի է ունենում շատ մեծ էյֆորիայի ալիքի տակ, որն ունի  դրական և բացասական կողմ։ Դրականը մարդկանց «ազատագրվելն է», այսպես՝ զանգվածայնորեն հանդես գալն ընդդեմ բացասական երևույթների, որոնք երկրում տեղի էին ունենում: Սակայն դրա հետ միաժամանակ սա քաղաքական ամբողջ հարթակի դեֆորմացիա է և իսկապես վտանգավոր իրավիճակ` նոր մենաշնորհային իշխանության ձևավորման համար։

Չեմ կարծում, որ իշխանական մի մենաշնորհի անցումը մյուս մենաշնորհին կարող է երկրի համար օգտակար լինել։ Ի վերջո, թավշյա հեղափոխության ողջ իմաստն քաղաքական մենաշնորհը կազմաքանդելու մեջ էր։ Ես համարեցի, որ այդ իրավիճակում պետք է ձայն բարձրացնել, պետք է խոսել սեփական հայացքների մասին, պետք է փորձել օգնել այն գործընթացին, որը դիմակայում է նոր քաղաքական մենաշնորհի ձևավորմանը։

Հարց-Արդյո՞ք դա նշանակում է, որ Ձեր նպատակն ակտիվ քաղաքականություն վերադառնալն է՝ ինչ-որ պաշտոն զբաղեցնելը, գուցե խորհրդարանում, գուցե որպես վարչապետ, կամ լինել ընդդիմադիր առաջնորդ՝ քաղաքական համակարգում որոշ
հավասարակշռություն ապահովելու համար։

Պատասխան-Ես ցանկանում եմ օգնել այդ հավասարակշռության ակտիվ ձևավորմանը։

Հարց-Ինչպե՞ս։

Պատասխան- Դառնալ դրա մասնակիցը, առաջին հերթին՝ տեսակետներ արտահայտելով, երկրորդ՝ ակտիվ փոխգործակցությամբ այլ քաղաքական ուժերի հետ, օգտագործելով ամբողջ այն գործիքակազմը, որով, սովորաբար, մասնակցում են քաղաքական գործընթացներին։ Դա կարող է լինել և անձնական մասնակցություն, կարող է լինել համագործակցություն, կարող է լինել պարզապես ակտիվ դիրքորոշում Հայաստանի քաղաքական հարթակում, դիրքորոշում՝ հասարակությանը մտահոգող հարցերի և ընդհանուր իրավիճակի վերաբերյալ։ Այսինքն՝ այստեղ բավականին լայն շրջանակ է։

Ամենակարևորն ինձ համար այն էր, որ չի կարելի հեռու մնալ տեղի ունեցող իրադարձություններից։ Ինչ-որ պաշտոն զբաղեցնելը երբեք ինձ համար ինքնանպատակ չի եղել։ Ես անցել եմ ամենաբարձր պաշտոններով, որոնց մասին ցանկացած քաղաքական գործիչ կարող է երազել։ Եվ այս դեպքում դա ինձ համար ինչ-որ նոր, այսպես ասած՝ չտեսնված բան չէ, որին ձգտելու ուժգին ցանկություն լինի։

Հարց-Արդյո՞ք ինչ-որ անձնական զգացումներ ունեք պարոն Փաշինյանի հանդեպ։

Պատասխան- Պատկերացրեք՝ ես նրա հետ անգամ ծանոթ չեմ։ Ես նրա հետ երբեք չեմ հանդիպել, անձնապես նրան չեմ ճանաչում։ Հնարավոր է՝ նա եղել է ինչ-որ մամուլի ասուլիսների, բայց անգամ չեմ հիշում: Անձնական շփում մենք երբեք չենք ունեցել։

Հարց-Իսկ երբեք չե՞ք փորձել նրա հետ կապ հաստատել։

Պատասխան-Ոչ, երբեք։

Հարց-Նույնիսկ հիմա՞։

Պատասխան-Երբեք, այդ թվում՝ հիմա։

Հարց-Նա չի՞ փորձել կապվել Ձեզ հետ։

Պատասխան-Ես կարծում եմ՝ նրա մոտ ստեղծվել է անձնական ատելություն իմ անձի հանդեպ, և այդ ատելությունն այժմ արտահայտվում է տարբեր պետական ինստիտուտների գործունեության մեջ, առաջին հերթին՝ իրավապահ մարմինների։

Հարց-Ի՞նչ եք կարծում, այս ամենը ընդհանրապես և Ձեզ համար մասնավորապես ի՞նչ հանգուցալուծում կունենա:

Պատասխան- Բոլոր քաղաքագետները, վերլուծաբանները հասկանում են՝ որ գործող վարչապետը բավականին համոզիչ հաղթանակ կտանի (դեկտեմբերյան ընտրություններում – խմբ.) և ամենայն հավանականությամբ, կձևավորվի միակուսակցական խորհրդարան՝ առանց արժանի կերպով ներկայացված ընդդիմության։ Դա կնշանակի, որ Հայաստանի  պետականությունը մեծ խնդիրներ ունի։ Ի դեպ, մեր ամենամեծ հաջողությունները եղել են հենց այն ժամանակ, երբ խորհրդարանում կար խելամիտ տարանջատում, այսինքն՝ ոչ մի կուսակցություն չուներ խորհրդարանական մեծամասնություն, երբ ձևավորվել էին կոալիցիաներ, երբ բոլոր հարցերը քննարկվում էին այդ կոալիցիայի շրջանակում։

Խոհրդարանում միակուսակցական գերակշռության բոլոր դեպքերը Հայաստանի համար ցավալի ավարտ են ունեցել, և, ի դեպ, այն իշխանության փոփոխությամբ, որը գերակշռում էր խորհրդարանում։ Այդպիսին էր 90-ականների սկզբին, այդպիսին էր իրավիճակը վերջին տարիներին՝ թավշյա հեղափոխությունից առաջ։ Դրա համար էլ, կրկնում եմ, դեկտեմբերին ընտրությունները կլինեն Փաշինյանի անձնական տակտիկական հաղթանակը, բայց պարտություն մեր պետականության համար։  Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչպե՞ս կավարտվի իմ պատմությունը։ Չէի ուզենա գուշակություններ անել: Գիտե՞ք, այսպիսի քաղաքական գերակշռության պայմաններում, որը կարող է ձևավորվել, չեմ կարող գործնականում կանխատեսել երկրի դատական համակարգի վրա իշխանության ճնշման աստիճանը: Սա աննորմալ իրավիճակ է:

Ասեմ նաև քրեական գործի մասով. ինչպես ասաց իմ փաստաբաններից մեկը, այդ քրեական գործի ամենամեծ քննչական գաղտնիքը գործում անհեթեթությունների աներևակայելի թվաքանակն է: Դա պարզապես իրավական աղբ է, և ես չեմ կասկածում, որ կոնկրետ այդ գործը պարզապես հեռանկար չունի Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։ Ես հույս ունեմ, որ Հայաստանի դատական համակարգում, չնայած գոյություն ունեցող ճնշմանը, ամեն դեպքում, կարող է արդարացի որոշում լինել:

Հարց-Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ մարդիկ շատ հակասական կարծիք ունեն Ձեր մասին։ Շատ մարդիկ ատում են Ձեզ, իսկ շատերը՝ հարգում։ Ինչո՞ւ կա այսպիսի խիստ տարանջատում։ Չկա մեկը, ով անտարբեր է։

Պատասխան-Ես երբեք չեմ փորձել հաճելի լինել մարդկանց, երբեք պոպուլիզմով չեմ զբաղվել։ Մեր քաղաքացիներն էմոցիոնալ են, նրանք սիրում են, որ ղեկավարը ևս էմոցիոնալ լինի, մշտապես հաճելի բաներ ասի, ցույց տա իր զգացմունքայնությունը։

Խառնվածքով ես այլ եմ, շատ կոնկրետ եմ կառավարման մեջ, մի քիչ չոր, սակայն, ինչպես ցույց են տվել իմ նախագահության տարիները, որոշումներ կայացնելու, իրագործելու, հետևողական լինելու հարցում՝ արդյունավետ։ Ճգնաժամային իրավիճակներում ինձ միշտ հաջողվել է գտնել ճիշտ ելքեր: Բացատրությունը, կարծում եմ, հենց այստեղ է։

Մարդիկ չեն հերքում, որ իմ նախագահության տարիներին սկսել են շատ ավելի լավ ապրել: Սակայն, կրկնում եմ, ես երբեք քայլեր չեմ արել, որպեսզի պաշտելի լինեմ։ Եվ չեմ կարծում, որ դա պարտադիր բաղադրիչ է հաջողակ պետական գործչի համար:

Հարցազրույցը վարեց Թոնի Հալփինը



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:02
Պաշտոնական Վաշինգտոնն արձագանքել է Հայաստանին զինելու մասին Ալիևի մեղադրանքներին
Պաշտոնական Վաշինգտոնն արձագանքել է Հայաստանին զինելու մասին Ադրբեջանի նախագահի մեղադրանքներին՝ «Ազատությանը» հայտնելով, որ Միացյալ...
Աղբյուր` Panorama.am
22:27
Անհասկանալի հույզեր առաջացնող նկար.Քրիստինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ, բժշկական գիտությունների թեկնածու Քրիստինա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում երևանի քաղաքային 8-րդ համարի ավտոբուսի...
Աղբյուր` Panorama.am
22:18
Նախորդ տարիներին կամավոր ատեստավորումը չհաղթահարած ուսուցիչները կարող են շարունակել իրենց աշխատանքը դպրոցներում. Ժաննա Անդրեասյան
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է «Սիրելի ուսուցիչներ, նախորդ տարիներին կամավոր ատեստավորումը...
Աղբյուր` Panorama.am
22:03
Նոր Տարուց առաջ Երևանի քաղաքային իշխանությունը նոր «նվեր» մատուցեց երևանցինրին. Հայկ Մարության
Երևանի նախկին քաղաքապետա Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նոր Տարուց առաջ Երևանի քաղաքային իշխանությունը նոր...
Աղբյուր` Panorama.am
21:54
Նիկոլի մոտ տագնապ կա ոչ այդքան Արցախի դեմ գործած իր մեղքերի, որքան ՀՀ-ին սպառնացող ավելի մեծ աղետի մասով. Արտակ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է. «Ի՞նչ է ցանկանում Նիկոլը խոսել նախագահների հետ: Ինչպես ինքն է ասում՝ բացի բանավեճից, ցանկանում...
Աղբյուր` Panorama.am
21:37
Ողբերգական ելքով բախվել են «Mini Cooper»-ն ու մոպեդը
Դեկտեմբերի 24-ին, ժամը 18:50-ի սահմաններում Խորենացի փողոցից դեպի Սարի թաղ տանող ճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 30-ամյա Արմեն Հ.-ի վարած...
Աղբյուր` Panorama.am
21:15
Մեղքերը քավելու, սխալները արադարցնելու նոր դրսևորում է․ Օսկանյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին
Նիկոլ  Փաշինյանի վերջին հայտարարությունը, որ իբրև 1994 թվականից ԼՂ շուրջ ընթացող  բանակցութունները միտված են եղել  Արցախը թողնել...
Աղբյուր` Panorama.am
21:13
Հայոց Հայրապետը հորդորեց սարկավագներին ամենայն ջանք ի գործ դնել բարձր պահելու Հայ Եկեղեցու բարի համբավը
Մայր Աթոռից հայտնում են, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է սարկավագաց դասին «Դեկտեմբերի 24-ին Սուրբ Ստեփանոս Նախավկայի տոնի...
Աղբյուր` Panorama.am
20:47
Մայթը շինարարության նպատակով փակելու թույլտվություն տվել է անձամբ Տիգրան Ավինյանը․ Հայրումյան
Ակտիվիստ Էդուարդ Հայրումյանը գրում է․ «Դե ինչ սիրելիներ ջան, հիմք ընդունելով Սուրեն Սեմերջյանի դիմումը՝ Գայի պողոտայից դեպի Սամվել...
Աղբյուր` Panorama.am
20:31
Մասկը կպարզի առաջիկա ամիսներին, թե ինչպես է Կիևը ծախսել ԱՄՆ-ի փողերը․ քաղաքագետ
Ձեռնարկատեր և միլիարդատեր Իլոն Մասկը մոտակա ամիսներին կարող է պարզել, թե իրականում ուր են գնացել Ուկրաինա ուղարկված ամերիկյան գումարները։ ՌԻԱ...
Աղբյուր` Panorama.am
20:16
Ըստ թուրք մասնագետների՝ Թուրքիան կարող է առանցքային դեր խաղալ Եվրոպայի էներգետիկ ճգնաժամը մեղմելու գործում
Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցումը կդադարեցվի 2025 թվականի հունվարի 1-ին, քանի որ լրանում է համապատասխան պայմանագրի գործողության...
Աղբյուր` Panorama.am
20:06
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Թորգերդուր Կատրինին
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Թորգերդուր Կատրինին՝ Իսլանդիայի արտգործնախարարի պաշտոնում նշանակվելու առթիվ․ «Սրտանց շնորհավորում եմ։...
Աղբյուր` Panorama.am
19:41
Երևանի բնակիչներին տուրքերի մեջ խեղդելու այս արատավոր վարքագիծը մերժում ենք, հորդորում ենք հրաժարական տալ․ Հրայր Կամենդատյան
Տնտեսագետ Հրայր Կամենդատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երևանում աղբահանության վճարի հաշվարկը կկատարվի ըստ բնակարանի մակերեսի...
Աղբյուր` Panorama.am
19:28
Ավելի քան 42 մլն դրամ են հատկացրել քաղաքապետարանի աշխատակիցներին տեղափոխելու համար․ Արմենակ Դանիելյան
2025թ․ բյուջեով 42 մլն 600 հազար դրամ է հատկացվել 6 ավտոբուսի համար, որոնք պետք է Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներին տնից տանեն աշխատանքի և...
Աղբյուր` Panorama.am
19:14
Ալեն Սիմոնյանը պարգևատրումներ է արել
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել․ «Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ...
Աղբյուր` Panorama.am
18:47
Եկեք ինքներս մեզ չխաբենք․ Միխեիլ Սաակաշվիլի
Վրաստանի ազատազրկված նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի խոսքով, «Վրացական երազանք»-ի առաջնորդները հասկանում են միայն «մահակի...
Աղբյուր` Panorama.am
18:35
Արգելվել է «Բիոտոն» ՍՊ ընկերության էլեկտրամատակարարման նոր ենթակայանի գործարկումը
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական  և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի  Էներգետիկայի և էներգասպառման վերահսկողության վարչության...
Աղբյուր` Panorama.am
18:23
Ճիշտ ե՞մ հասկանում, որ հրաժարվում են․ Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում, կրկին անդրադառնալով երեք նախագահներին բանավեճի հրավիրելու գրառմանը, գրում է․ «Սիրելի ժողովուրդ,...
Աղբյուր` Panorama.am
18:12
Դադարեցվել են Մասիս համայնքում գտնվող մետաղաձուլման գործարանի աշխատանքները  
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին ահազանգ էր ստացվել Մասիս քաղաքի կայարանի հարակից տարածքում գործող ձուլարանից արտանետվող թանձր ծխի...
Աղբյուր` Panorama.am
17:52
Ալիևն ու Էրդողանը քննարկել են Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը
Այսօր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ շնորհավորելու նրան ծննդյան օրվա առիթով։...
Աղբյուր` Panorama.am
17:46
Որտեղ նայում եմ՝ ՔՊ-ականներդ ամեն մեկդ մի կոռուպցիայի սկանդալի ասս եք, 50 մլն դրամն էլ էդտեղ եք դմփցրել. Զարոկյան
«Ծանոթ դեմքերից է։ «Հետք»-ի կոռուպցիայի սկանդալի աստղերից է, իր հարևանի անունով Աբովյանում ֆուտբոլի դաշտ են սարքել 50 մլն...
Աղբյուր` Panorama.am
17:41
Օրեր առաջ Վիլնյուսի փողոցում մեքենան այրած երիտասարդին գտել են
Դեկտեմբերի 16-ի գիշերը՝ ժամը 1.55-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ Վիլնյուսի փողոցի...
Աղբյուր` Panorama.am
17:34
Ճոճկանի տներից մեկի նկուղում հայտնաբերվել են 12 կգ-ից ավելի կանեփանման զանգված և ցողուններ
Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչությունում հետախուզման մեջ գտնվող տղամարդու գտնվելու վայրի վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ էին...
Աղբյուր` Panorama.am
17:31
«Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում հաղթել է ծանրամարտի աշխարհի չեմպիոն Վարազդատ Լալայանը
«Սպորտի ոլորտում տարվա լավագույններ» մրցույթի «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգի առցանց քվեարկության արդյունքներով...
Աղբյուր` Panorama.am
17:16
Սարքել են իրենց հոր դուքանը, ինչ ուզեն կանեն, անհեթեթ որոշում է. Կարեն Չիլինգարյանը՝ աղբահանությունն ըստ բնակմակերեսի գանձելու որոշման մասին
Երևանի ավագանին այսօրվա նիստում որոշում ընդունեց, ըստ որի, երևանցիներն աղբահանության դիմաց 2025 թվականից ոչ թե մեկ անձի հաշվարկով են վճարելու,...
Աղբյուր` Panorama.am
17:11
Սևանա լճում և ափամերձ տարածքներում իրականացվել է ուժեղացված ծառայություն
Ջրային պարեկային ծառայությունը Էկոպարեկային ծառայության հետ համատեղ դեկտեմբերի 23-ին Սևանա լճում և Նորատուս բնակավայրի վարչական տարածքում...
Աղբյուր` Panorama.am
17:01
Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ իրականացվել է ոչ թե քրեական, այլ քաղաքական հետապնդում. Պաշտպան
«Շարունակվում է ԱԺ նախկին պատգամավոր, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի և նրա ընտանիքի անդամներ նկատմամբ...
Աղբյուր` Panorama.am
17:00
Էյֆելյան աշտարակից զբոսաշրջիկները տարհանվել են վերելակում բռնկված հրդեհի մասին լուրերից հետո
Այսօր շուրջ 1200 զբոսաշրջիկ է տարհանվել  Էյֆելյան աշտարակից առաջին և երկրորդ հարկերի միջև վերելակի հորաններից մեկում բռնկված հրդեհի մասին...
Աղբյուր` Panorama.am
16:38
Պարգևավճարների աճ, կապիտալ ծախսերի նվազում և չիրականացվող ծրագրեր՝ Երևանի պատկերը 2025թ.-ին. «ԼՈՒՅՍ»
«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է Երևան քաղաքի 2025թ. բյուջեն։ • 2025թ. բյուջեի եկամուտների հարցում քաղաքային իշխանությունները...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին
14:54 24/12/2024

Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}