Ստամբուլում փողոցներից մեկն այսուհետ Հրանտ Դինքի անունն է կրում
Ստամբուլի քաղաքապետարանի ավագանու նիստում որոշվել է հաշվի առնել բնակչությունից ստացած բողոքներն ու առաջարկները և վերանվանել Ստամբուլում մի շարք փողոցներ:
«Էրմենիհաբերի» հաղորդմամբ, Ստամբուլում հրատարակվող «Ակոս» թերթի հիմնադիր խմբագրապետ Հրանտ Դինքի պատվին փողոց է անվանակոչվել Ստամբուլի Շիշլի շրջանում: Մեշրութիյեթ թաղամասի ներկայիս Սամանյոլու փողոցն այսուհետև կկոչվի Հրանտ Դինքի փողոց:
Հիշեցնենք, որ Դինքը սպանվել էր 2007-ին թուրք ազգայնական Օգյուն Սամաստի կողմից հենց «Ակոս»-ի խմբագրատան դիմաց:
Ստամբուլի որոշ փողոցներ այժմ վերանվանվում են այլ հայտնի գործիչների անուններով: Նրանց շարքերում են 1993-ին սպանված հայտնի լրագրող Ուղուր Մումջուն, թուրք հայտնի կինոդերասան Մյունիր Օզքուլը, թուրք քրդական բախումների հետևանքով 2017թ. մահացած 15-ամյա Էրեն Բյուլբյուլը և այլք:
Ի դեպ, Ստամբուլի փողոցներից մեկն էլ անվանակոչվել է թուրքական գրականության նշանավոր դեմքերից մեկի՝ Յաշար Քեմալի պատվին: Ազգությամբ քուրդ Յաշար Քեմալը մեծացել է Վանում: Նրա ջանքերով էր, որ 1950-ականներին կանխվեց Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ հայկական եկեղեցու ավերումը:
Հարակից հրապարակումներ`
- Եվրոպայի խորհուրդը Թուրքիայից պահանջում է արագացնել Հրանտ Դինքի սպանության գործով դատավարությունը
- Սերժ Թանկյանը՝ Հրանտ Դինքի անվան մրցանակաբաշխության ժյուրի
- Նոր մանրամասներ են պարզվել Դինքի գործով ցմահ ազատազրկված Յասին Հայալի մասին
- Դինքի սպանությունից հետո թուրք դերասանուհին ներողություն է խնդրել իր ամերիկահայ ծանոթից
- Ստամբուլի փողոցներից մեկը կվերանվանվի Հրանտ Դինքի անունով
- Դինքի գործով երկու կասկածյալներ ազատ են արձակվել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան