Հոկտեմբերի 15-ը գյուղաբնակ կանանց օրն է
Այսօր աշխարհում նշվում է գյուղաբնակ կանանց օրը։
«Գյուղաբնակ կանանց և աղջիկների իրավունքների ու հնարավորությունների ընդլայնումը բացառիկ կարևոր նշանակություն ունի ողջ տիեզերքում բարգավաճ, խաղաղ, արդար ապագայի կառուցման համար»,-ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը՝ ավելացնելով, որ նրանք անգնհատելի ներդրում ունեն տնտեսության զարգացման մեջ։
Գյուղաբնակ կանայք, որոնց հիմնական գործառույթը բնական ռեսուրսների ու գյուղատնտեսության իրացումն է, կազմում են աշխարհի բնակչության ¼-ը։ Զարգացած երկրներում նրանք կազմում են գյուղատնտեսության մեջ ներգրավածների 43 տոկոսը, նրանց վրա է դրված արտադրության անվտանգության ապահովումը, քանի որ նրան արտադրում են, վերամշակում։
Չնայած աշխարհում կրճատվել է աղքատության մակարդակը, սակայն այս պահին էլ մեկ մլրդ մարդ շարունակում է ապրել անընդունելի պայմաններում։ Ուշագրավ է, որ գյուղական բնակավայրերում աղքատության մակարդակն ավելի բարձր է, քան քաղաքներում։
Ըստ ՄԱԿ-ի վիճակագրության, փոքր գյուղական տնտեսությունները, որոնք ապահովում են Ասիայի ու Սահարայից հարավ ընկած պետությունների արտադրության 80 տոկոսը, 2.5 մլրդ մարդու համար համարվում են եկամտի գլխավոր աղբյուր։
Կին գյուղատնտեսները կարող են լինել նույնքան նախաձեռնող, արտադրող ու ձեռնարկատեր, ինչպես տղամարդիկ, սակայն նրանց համար նույքան հասանելի չեն հողատարածքները, վարկերը, գյուղատնտեսական ռեսուրսները, շուկաները, գյուղատնտեսական ապրանքների ցանցերը։
Չնայած որոշ ուղղություններով գրանցվել է գենդերային հավասարության ապահովման առաջընթաց, մի քանի ոլորտներ պահանջում են ակտիվ գործողություններ, որպեսզի հասնեն 2030-ի սահմանած նպատակներին։
Գյուղատնտեսության ոլորտում գենդերային հավասարության հասնելու համար անհրաժեշտ են ինչպես բոլոր շահագրգիռ կողմերի ակտիվ գործողությունները, այնպեսլ էլ ֆինանսական օժանդակություն։
Հարակից հրապարակումներ`
- Աշխատանք փնտրողների 35 տոկոսից ավելին գյուղաբնակներն են
- Աճել է գյուղաբնակ գործազուրկների թիվը
- «Հեշտ չի ապրելը, բայց արդեն սովոր ենք». Կրակոցների տակ ապրող բաղանիսցի Էրժիկ տատ
- Ղարաքիլիսայի ծերացող Դարպասը՝ վարկերի մեջ. «Եղունգ ունես, գլուխդ քորի»