Ֆրանսիական Charlie Hebdo ամսագիրը ծաղրել է Ազնավուրին՝ զայրացնելով շանսոնյեի ընտանիքին
Ֆրանսիական Charlie Hebdo երգիծական ամսագիրն իր շապիկին պատկերել է Շառլ Ազնավուրին։ Շապիկի նկարում Ազնավուրը պառկած է անկողնում ու պատրաստվում է մկրատով կտրել թթվածնի խողովակները։ Նկարի վրա գրված է «Շուտով կմեռնեմ»։
Այս նկարը զայրացրել է Ազնավուրի ընտանիքին։ Ազնավուրի ավագ դուստրը՝ Սեդա Ազնավուրը, գրառում է արել ֆեյսբուքում։
«Ազնավուր ընտանիքը Ֆրանսիայում բարձր է գտնվում ձեր նողկալի, գարշելի Charlie Hebdo-ից: Դեռևս նախանձում եք։ Մենք պատվաստված ենք Շարլի։ Ես հույս ունեմ, այսպիսի մի նկար անել ձեր ընտանիքից մեկի մահվան կապակցությամբ։ Ինձ հաճելի կլինի տեսնել ձեր բերանները»,- գրել է Սեդա Ազնավուրը։
Հիշեցնենք, որ 2015թ․-ի հունվարի 7-ին Մուհամեդ Մարգարեի ծաղրանկարի համար հարձակում տեղի ունեցավ Charlie Hebdo-ի խմբագրության վրա, որի հետևաքնով տասներկու մարդ մահացավ, այդ թվում` 10 լրագրող և երկու ոստիկան, ևս 11 մարդ վիրավորվել էր:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան