Արփինե Հովհաննիսյան. Կարողացա կանխել Հայաստանի հարցով ոչ անաչառ տրամադրություններով համազեկուցողի նշանակումը
ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը տեղեկացնում է՝ Ադրբեջանի հերթական սադրանքը չստացվեց, ուզում էին փակել ատոմակայանը։
ԱԺ պատգամավորը մանրամասնում է՝ ԵԽԽՎ հոկտեմբերյան նստաշրջանի ընթացքում ընդունվել է «Միջուկային անվտանգությունը Եվրոպայում» բանաձևը, որի նպատակն էր սահմանել այն միջոցառումները, որոնք անդամ պետությունները պետք է իրագործեն Եվրոպայում ատոմակայանների անվտանգության բարձրացման և պատահարների կամ ահաբեկչական գործողությունների դեպքում ռիսկերի նվազեցման համար։
«Առանցքային էր նաև, որ այս բանաձևով Վեհաժողովը պահանջ է ներկայացնում բելառուսական իշխանություններին չգործարկել Լիտվիայի մայրաքաղաք Վիլնյուսից ընդամենը 45 կմ հեռավորության վրա կառուցվող Օստրովեցի ատոմակայանը, մինչև այն չհամապատասխանի միջազգային չափանիշներին։ Այս բանաձևի կապակցությայմբ ադրբեջանական պատվիրակությունը փորձում էր բանաձևում ներառել ձևակերպումներ Մեծամորի ատոմակայանի գործունեության դադարեցման համար։ Չստացվեց՝ կանխեցինք»,-գրել է Հովհաննիսյանը։
Պատվիրակության ղեկավարի խոսքով, օրակարգը ոչ միայն հագեցած էր լիագումար նիստերի դահլիճում, այլ նաև նաև քաղաքական խմբերում։
«Այս առումով ԵԺԿ խմբում կարողացա կանխել Հայաստանի հարցով ոչ անաչառ տրամադրություններով համազեկուցողի նշանակումը։ Արդյունքում ԵԺԿ խմբի կողմից նշանակված նոր համազեկուցողն է սլովենացի Անդրեյ Շիրչելը։ Մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողների այցի և իմ հանդիպումների մասին՝ ավելի ուշ»,-նշել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Արփինե Հովհաննիսյանը բացում է ԵԽԽՎ ընդունած բանաձևի վերաբերյալ փակագծերը
- Արփինե Հովհաննիսյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Ոստիկանություն
- ԵԽԽՎ ՀՀ հարցով համազեկուցողները կգործուղվեն Հայաստան՝ փաստահավաք առաքելությամբ. Արփինե Հովհաննիսյան
- Արփինե Հովհաննիսյանը հայկական սահմանների գնդակոծության վերաբերյալ տեղեկատվություն է փոխանցել ԵԽԽՎ-ին
- Արփինե Հովհաննիսյան. Այն ինչ եղավ ու հնարավոր է Հայաստանում, Ադրբեջանում պատկերացնելն անգամ անհնար է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան