Պետք չի թերագնահատել Գյուլբուդաղյանցին . Արթուր Վանեցյան
Հայաստանի ազգային հավաքականի նախախաղային մարզմանը Երևանի «Հանրապետական» ստադիոնում ներկա է եղել ՀՖՖ նորընտիր նախագահ, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։
Լրագրողների հետ ճեպազրույցում խոսելով հոկտեմբերի 13-ի Ջիբրալթարի հետ խաղի մասին՝ ասաց. «Ինչ-ինչ պատճառներով ունենք պարտություն։ Պատճառները քննարկել ենք շատ խորը, մասնագիտական վերլուծության ենք ենթարկել։ Կարծում եմ՝ առաջիկայում կներկայացնեք երկարաժամկետ ծրագիր»,- ասաց նա։
Ա. Վանեցյանի խոսքով, կարևորը շատ ֆուտբոլիստներ ունենալն է։ Նա նշեց, որ պետք է զարգանա մանկապատանեկան ֆուտբոլը ու գալ, հասնել մի մակարդակի, որ մարզիչը կարողանա ընտրություն անել ֆուտբոլիստների մեջ։
«Չեմ ուզում թերագնահատել մեր այսօրվա հավաքականի ֆուտբոլիստներին։ Բայց եթե օբյեկտիվ լինենք, նայում ենք խաղը, արդյունքները, տեսնում ենք, որ շատ չի բավարում մեզ այդ արդյունքները»,- ասաց Ա.Վանեցյանը։
Հարցին՝ ե՞րբ տեսանելի կլինեն երկարաժամկետ ծրագրի առաջին պտուղները, ՀՖՖ նախագահն ասաց. «4-5 տարի հետո»։
Նա նշեց, որ պետք է անել ամեն ինչ, որպեսզի կարողանան այս իրավիճակից դուրս գալ։
Հարցին, թե Յուրի Ջորկայֆի ասել է, որ իրեն տեսնում է հայկական ֆուտբոլում, Ա.Վանեցյանն ասաց, որ հանդիպել է նրա հետ, զրուցել է, այսօր նա չունի պրոֆեսիոնալ մարզչի որակավորում և չի կարող ղեկավարել ազգային թիմը։
«Ունենք ազգային հավաքականի գլխավոր մարզիչ՝ Արմեն Գյուլբուդաղյանցը, ով շատ փորձառու է, պետք չի թերագնահատել նրա պրոֆեսիոնալ հատկանիշները»,- ասաց Արթուր Վանեցյանը։
Հիշեցնենք, որ Հայաստան - Մակեդոնիա հանդիպումը կկայանա հոկտեմբերի 16-ին Երևանի «Հանրապետական» մարզադաշտում։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանի հավաքականը պարտվեց
- Ազգային հավաքականի մարզումը՝ այսօրվա խաղից առաջ
- Հավաքականի թևկապը մնալու է Մխիթարյանի մոտ. Արմեն Գյուլբուդաղյանց
- Արմեն Գյուլբուդաղյանցը՝ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ
- Արմեն Գյուլբուդաղյանցը հրապարակեց Հայաստանի Մ21 հավաքականի կազմը