Բինալի Յըլդըրըմը Հայաստանին կոչ է անում այլևս չխոսել 1915թ․-ի ցեղասպանության մասին
Թուրքիայի Մեծ ազգային ժողովի նախագահ Բինալի Յըլդըրըմն Անթալիայում տեղի ունեցած Եվրասիական խորհրդարանների խոսնակների 3-րդ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Հայաստանը պետք է վերջ տա իր «անհեթեթ պնդումներին», գրում է Nouvelles d'Arménie-ն։
Յըլդըրըմը նշել է, որ հանդիպման արդյունքներով ընդունվել է լավ հայտարարություն, ավելացնելով, որ առանձին երկրների մեղադրանքները հակասում են հանդիպման նպատակին։
Յըլդըրըմը ասել է, որ հանդիպմանը Հայաստանի ԱԺ փոխխոսնակ Էդուադ Շարմազանովը որոշակի հայտարարություններ է արել։
«Հնարավոր չէ, որ մենք ընդունենեք բացատրություններ, որոնք խեղաթյուրում են իրականությունը՝ տարածաշրջանային ու համաշխարհային այս կարևոր հանդիպման ժամանակ։ Եթե Հայաստանն իրոք ցանկանում է բարելավել իր հարաբերությունները Թուրքիայի հետ, ապա նա պետք է վերջ դնի այսպես կոչված ցեղասպանության վերաբերյալ իր անհեթեթ պնդումներին։ Այն պետք է թույլ տա պատմաբաններին ուսումնասիրել պատմական փաստերը»,-ասել է Յըլդըրըմը։
Յըլդըրըմը նշել է, թե Հայաստանն իր ընտրությամբ մեկուսացվել է տարածաշրջանում։
«Հայաստանը միայն խաղաղ քաղաքականությամբ կարող է կարգավորել իր հարաբերությունները հարևանների հետ ու նպաստել Հարավային Կովկասում կայունությանն ու զարգացմանը»,-ասել է Յըլդըրըմը։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում