ՀԱՊԿ ԽՎ նիստը Երևանից տեղափոխվում է Մոսկվա՝ ՀՀ ԱԺ հնարավոր լուծարման պատճառով
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն (ՀԱՊԿ) խորհրդարանական վեհաժողովի նիստը նախատեսվում է Երևանից տեղափոխել Մոսկվա՝ Հայաստանում սպասվող ԱԺ լուծարման պատճառով։ Այս մասին ասել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը, հայտնում է interfax-ը։
«Մենք ՀԱՊԿ ԽՎ նիստը որոշել ենք Երևանից տեղափոխել Մոսկվա, ու Դումայի խորհրդին այս մասին հայտարարեց Վոլոդինը, քանի որ այդ ժամանակ Հայաստանում խորհրդարանը հրաժարական է ներկայացնելու, ըստ ամենայնի»,-ասել է Կալաշնիկովը լրագրողներին։
«Եթե իրավիճակն այսպես է դասավորվում, ապա հարց է առաջանում, ո՞ւմ հետ անցկացնել ՀԱՊԿ ԽՎ-ն։ Պարտականություններ կատարողների՞»,-ասել է Կալաշնիկովը։
Հաղորդվում է, որ ՀԱՊԿ ԽՎ նիստը անցկացվելու է հոկտեմբերի վերջին։
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին