Ռուս սահմանապահները ձերբակալել են հայ-թուրքական սահմանն ապօրինի հատած անձի
Ռուս սահմանապահների կողմից հայ-թուրքական սահմանն ապօրինի խախտելու փորձ է կանխվել: Հայաստանում ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հոկտեմբերի 14-ին Արտաշատի սահմանապահները նկատել են ՀՀ տարածք խորացող հետքեր և ծառայողական շան մասնակցությամբ որոնողական աշխատանքներ են սկսել։
Կարճ ժամանակում սահմանախախտը հայտնաբերվել է, նրա մոտ չեն եղել անձը հաստատող փաստաթղթեր։
Նախնական տեղեկություններով՝ նա Իրանի քաղաքացի է։ Սահմանախախտի խոսքով՝ ինքն ապօրինի հատել է սահմանը, որպեսզի խուսափի բանակում ծառայությունից։
Վերջինս փոխանցվել է ՀՀ իրավապահներին։
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան