Բուլղարիան «Եվրատեսիլին» չի մասնակցի
Բուլղարիան հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ-2019» երգի միջազգային մրցույթին։ Գազետա.ռու-ի հաղորդմամբ, այս մասին հայտնել է Բուլղարիայի հանրային հեռուստաընկերությունը։ Այդ քայլին հեռուստաալիք-կազմակերպիչը գնացել է բյուջետային ծախսերը կրճատելու համար։
Այդ երկիրը մրցույթին մասնակցում է 2005 թվականից։ 2017-ին Բուլղարիայի ներկայացուցիչը զբաղեցրել է երկրորդ տեղը, ինչն այդ երկրի համար լավագույն արդյունքն էր մասնակցությունից ի վեր։
«Եվրատեսիլ-2019» երգի մրցույթն անցկացվելու է Թել-Ավիվում։ Մրցույթի կիսաեզրափակիչները կայանալու են մայիսի 14-ին և 16-ին, եզրափակիչը՝ մայիսի 18-ին։
Հարակից հրապարակումներ`
- «Եվրատեսիլ-2019»-ն անցկացվելու է Թել-Ավիվում
- Համաշխարհային աստղերը կոչ են արել բոյկոտել «Եվրատեսիլը» Իսրայելում
- «Եվրատեսիլ-2019»-ի ճակատագիրը որոշվել է
- Թել-Ավիվի քաղաքապետը պատրաստ է անվճար դահլիճ տրամադրել «Եվրատեսիլի» համար
- Իսրայելի գումարը կարող է չբավականացնել «Եվրատեսիլի» համար
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին