Դամասկոսը պատրաստ է Իդլիբում գրոհայինների դեմ գործողություններ իրականացնել
Սիրիական զինված ուժերը պատրաստ կլինեն միջամտել Իդլիբում իրավիճակին, եթե «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորումը հրաժարվի կատարել ռուս-թուրքական համաձայնության՝ այդ գոտու ապառազմականացմանը վերաբերող դրույթը։
«Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, այդ մասին հայտարարել է Սիրիայի ԱԳ նախարար Վալիդ Մուալեմը։
«Մենք չենք կարող լռել, եթե Իդլիբում «Ջեբհաթ ան-Նուսրա»-ն հրաժարվի իրականացնել այդ համաձայնագիրը»,-հայտարարել է սիրիացի նախարարը իրաքցի գործընկերոջ հետ համատեղ ասուլիսում։
Հիշեցնենք, որ Սոչիում սեպտեմբերի 17-ին Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահների բանակցությունների արդյունքում երկու երկրների պաշտպանության նախարարները ստորագրել են Իդլիբում ապառազմականացման մասին հուշագիր։ Դամասկոսում հայտարարել էին, որ գրոհայինները ծանր զենքերը պետք է հանձնեն դեկտեմբերին։
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ պատրաստ է անել ամեն ինչ՝ լուծելու Իդլիբում ստղծված իրավիճակը. Թրամփ
- ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է Իդլիբի հարցով ՌԴ-ի և Թուրքիայի համաձայնագիրը
- Լավրովը գնահատել է Իդլիբի հարցով ռուս-թուրքական պայմանավորվածությունները
- Պուտինի և Էրդողանի որոշումն օգնեց կանխել Իդլիբում պատերազմը. Իրանի ԱԳ նախարար
- Էրդողանը Պուտինի հետ հանդիպման նախօրեին Իդլիբ ծանր տեխնիկա է ուղարկել
- Թուրքական բանակն ամրապնդում է իր ռազմական ներկայությունը Իդլիբում. Reuters
- ՌԴ-ն արևմտյան գործընկներին կոչ է արել Իդլիբում «կրակի հետ չխաղալ. Լավրով
- Թուրքիան ուժեղացնում է ռազմական ներկայությունը Իդլիբում
- ՄԱԿ-ը հաստատել է. Իդլիբում 45 մարդ է զոհվել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին