Կբացվի «Հին ու նոր Երևան» ցուցահանդեսը
Հոկտեմբերի 19-ին «Մետրոնոմ» կենտրոնում կբացվի «Հին ու նոր Երևան» խորագրով ցուցահանդես։ Երևանի 2800- ամյակին նվիրված ցուցահանդեսին կներկայացվեն «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ֆոնդերում պահվող և 1927 թ-ին արված Արտաշես Վրույրի ապակե լուսանկարների կրկնօրինակները, Երևանի պատմության թանգարանի տրամադրած մայրաքաղաքի հին լուսանկարներ։
Երևանի պատմության թանգարանի մեկ դարյա վաղեմության և Արտաշես Վրույրի լուսանկարները կպատմեն հին ու նոր Երևանի ճարտարապետական դիմագծի, շինությունների, կենցաղի, առօրյայի և նշանավոր անձանց մասին:
Այս մասին տեղեկանում ենք «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի կայքից։ Ցուցահանդեսը կազմակերպվում ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ
Հարակից հրապարակումներ`
- Երևանը՝ առավել ռոմանտիկ ուղղությունների շարքում
- «Հին Երևան» նախագիծը մեր օրերի ամենամեծ սխալն է. Մկրտիչ Մինասյան
- «Հին Երևան» անունն այդ նախագծին արժանի չէ»
- Հին Երևան, թե «Հին Երևան». Ճարտարապետ Ժորժ Շեխլյան
- Հին Երևան, թե «Հին Երևան». Ճարտարապետ Գարեգին Եղոյան
- Հին ու նոր Երևանը` երգերում
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան