Թրամփն ասել է՝ աշխատակիցներից բոլորին չէ, որ վստահում է
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը CBS հեռուստաընկերության «60 րոպե» հաղորդման ուղիղ եթերում հայտարարել է, որ Սպիտակ տան բոլոր աշխատակիցներին չէ, որ վստահում է։
«Բոլորին չէ, որ վստահում եմ, ես ձեզ հետ անկեղծ կլինեմ։ Ես երեխա չեմ։ Սա դաժան աշխարհ է, արատավոր վայր։ Հարձակումներ, զրպարտություն, զրույցներ թիկունքից, բայց ես այստեղ ինձ շատ հարմարավետ եմ զգում»,- «ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝ ասել է Թրամփը։
Նախագահը նշել է, որ որոշ աշխատակիցներ կարող են շուտով հեռանալ ԱՄՆ վարչակազմից: Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ Սպիտակ տանը «քաոս չկա», չնայած այն բանին, որ ամերիկյան լրատվամիջոցներն այս մասին գրում են:
Հարակից հրապարակումներ`
- Ամերիկացի երաժիշտ Փրինսի հարազատները պահանջել են չգործածել նրա հիթերը Թրամփի միջոցառումների ժամանակ
- Թրամփը կհանդիպի Թուրքիայում ազատ արձակված հոգևորականի հետ
- Թրամփը խոսել է դստերը ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ նշանակելու հնարավորության մասին
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան