Բելկինը, Աբրահամյանը և Բաբախանյանը` ՀԱՖՆ-ի հետ նույն համերգին
Երևանյան 12-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում Արամ Խաչատրյան համերգասրահում հոկտեմբերի 19-ին կայանալու է բարեգործական համերգ՝ նվիրված կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարին: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ համերգին նվագախմբի հետ ելույթ են ունենալու մենակատարներ՝ բելգիացի ջութակահար Բորիս Բելկինը, ալտահար Դավիթ Աբրահամյանը (Իսպանիա), դաշնակահար Արմեն Բաբախանյանը։ Համերգը ղեկավարելու է դիրիժոր Էդուարդ Թոփչյանը։
Ծրագրում` Մոցարտ՝ Սիմֆոնիա-կոնցերտ ջութակի, ալտի և նվագախմբի համար, Լիստ՝ Դաշնամուրի կոնցերտ թիվ 2, Բրուխ՝ Շոտլանդական ֆանտազիա ջութակի և նվագախմբի համար։
Բորիս Բելկինը ջութակ սկսել է նվագել 6 տարեկանից: Նրա բեմելը նվագախմբի ընկերակցությամբ տեղի է ունեցել 7 տարեկանում՝ Կիրիլ Կոնդրաշինի ղեկավարությամբ: Ուսումը ստացել է Մոսկվայի Կենտրոնական երաժշտական դպրոցում (պրոֆեսորներ՝ Յանկելևիչ և Անդիրևսկի): Ուսման տարիներին ելույթներ է ունեցել ԽՍՀՄ հանրապետությունների առաջատար նվագախմբերի հետ: 1973-ին արժանացել է Համամիութենական մրցույթի Առաջին մրցանակին:
Բորիս Բոլկինը հանդես է եկել մի շարք հեռուստածրագրերում, այդ թվում՝ Սիբիլիուսի մասին կենսագրական ֆիլմում, որտեղ նա Orchestra of the Swedish Radio-ի և դիրիժոր Վ.Աշկենազիի հետ համատեղ կատարել է Սիբիլիուսի Ջութակի կոնցերտը, Չայկովսկու կոնցերտը, Լ.Բերնսթայնի հետ՝ Չայկովսկու կոնցերտը, Ռավելի «Գնչուհին», Բ.Հայթինկի հետ՝ Մոցարտի և Պագանինիի թիվ 1 կոնցերտները և այլ ելույթներ:
1987-ից Բ.Բելկինը վարպետության դասեր է անցկացնում Սիենայի Accademia Musicale Chigiana-ում:
Վերջին տարնիերին կայացել են Բ.Բելկինի ելույթները Սանկտ Պետերբուրգի ֆիլհարմոնիկի հետ Ճապոնիայում: 2019-2020-ին ծրագրված են նրա հյուրախաղերը Մոսկվայի Ֆիլհարմոնիկի հետ՝ Եվրոպայում և Սանկտ Պետերբուրգի ֆիլհարմոնիկի հետ՝ Հարավային Ամերիկայում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան