Հայ հրաձիգները մեդալներով են վերադառնում
Հոկտեմբերի 10-16-ը Ուկրաինայի Վիննիցա քաղաքում տեղի է ունեցել «Ուկրաինայի բաց առաջնություն»,որին մասնակցել են 300-ից ավել մարզիկ Ուկրաինայից, Մոլդովայից և Հայաստանի Հանրապետությունից:
Հայաստանի հրաձգության ֆեդերացիայից հայտնում են, որ Հայաստանը ներկայացրել է լավագույն քառյակը՝ հրացան, ատրճանակ և վազող թիրախ ձևերից:
Օդամղիչ հրացան՝
1) Ալլա Պողոսյան,2003թ.(14-15.10.2018)
Օդամղիչ ատրճանակ՝
2) Էլմիրա Կարապետյան,1994թ.(12.10.2018)
Վազող թիրախ՝
3)Լիլիթ Մկրտչյան,1996թ. (նորմալ վազք՝11.10.2018, խառը վազք՝12.10.2018)
4)Հովհաննես Մարգարյան,1999թ.( 11.10.2018)
Հոկտեմբերի 12-ին օդամղիչ ատրճանակ ձևի մարզուհի Էլմիրա Կարապետյանը խոցելով 570 միավոր 1-ին հորիզոնականով անցել է եզրափակիչ փուլ, որտեղ չզիջելով դիրքերը ոչ ոքի 237.4 միավորով նվաճել է ոսկե մեդալ:
Նույն օրը վազող թիրախ ձևում Հովհաննես Մարգարյանը 1998-1999թթ.-ի պատանիների մեջ գրավել է 2-րդ հորիզոնականը:
Հոկտեմբերի 11-ին վազող թիրախ ձևի նորմալ վազքի կանանց պայքարում Լիլիթ Մկրտչյանը խոցելով 561 միավոր գրավել է 2-րդ հորիզոնականը,
հոկտեմբերի 12-ին վազող թիրախ ձևի խառը վազք կանանց պայքարում խոցելով 373 միավոր գրավել է 3-րդ հորիզոնականը:
Ալլա Պողոսյանը մրցել է միաժամանակ և մեծահասակների ( տարիքն անսահմանափակ), և երիտասարդների (մինչև 21 տարեկան),և իր տարիքային պատանիների ( 15-16 տարեկանների ) միջև: Պատանիների պայքարում խոցել է 626.8 միավոր և գրավել 1-ին հորիզոնականը, երիտասարդների պայքարում խողելով 626.8 միավոր՝առաջին հորիզոնականով անցել է եզրափակիչ փուլ, որտեղ 244.8 միավորով վերջնական հաշվարկում գրավել է 2-րդ հորիզոնականը, իսկ մեծահասակների պայքարում խոցելով 626.1 միավոր 1-ին տեղով անցել է եզրափակիչ փուլ,եզրափակչում խոցելով 226.9 միավոր, զիջել է դիրքերը՝գրավելով 3-րդ հորիզոնականը:
«Ուկրաինայի բաց առաջնությանը» խաղարկվում էր նաև ուկրաինացի հայտնի,նախկին հրաձիգ Պոդիլիի անվան «Պոդիլիի գավաթը»: Հայ հրաձիգները նվաճել են նաև այդ գավաթը,քանի որ մեդալների քանակով Հայաստանն առաջինն էր:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան