Հոլոքոստը վերապրածների գեղեցկության մրցույթ է անցկացվել
Իսրայելում 93-ամյա Թովա Ռինգերը ստացել է «Հոլոքսոտը վերապրած Միսս տիտղոսը»: Լենտա.ռու-ն գրում է, որ ամենամյա մրցույթն անցկացվել է Հայֆա քաղաքում՝ հոկտեմբերի 14-ին:
Կազմակերպիչները հիմնական նպատակ են համարում ժպիտ պարգևել կանանց, ովքեր անցել են նացիստական հետապնդումների սարսափի միջով, և նրանց երկրորդ երիտասարդություն նվիրել, որը գողացվել էր պատերազմի կողմից: Բոլոր 12 մասնակիցներն անցել են պոդիումով, ոմանք օգնականների օգնությամբ, սև զգեստներով, սանրվածքով ու դիմահարդարմամբ: Հաղթող Ռինգերի ծնողները, տատիկը և 4 քույրերը զոհվել են Աուշվիցում: Ամենաերիտասարդ մասնակիցը 74 տարեկան է, նա մինչև հիմա ուսուցչուհի է աշխատում, չնայած թոքախտի հետևանքներին, որով մանուկ հասակում հիվանդացել է Ռումինիայում:
Այս մրցույթը հասարակության մեջ իրարամերժ արձագանք է առաջացնում, որոշ Հոլոքոստ վերապրածներ կարծում են, որ այն արժեզրկում է վեց միլիոն հրեաների հիշատակը: Մյուսները կարծում են, որ հակառակը, մրցույթը հիանալի տոն է:
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան