Երկու ամսով երկարաձգվել է Մանվել Գրիգորյանի կալանքը
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել երկու ամսով երկարաձգել ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի կալանքի ժամկետը: «Արմենպրես»-ի հետ զրույցում Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը նշել է, որ այս որոշման առնչությամբ հանդես է գալու հայտարարությամբ:
«Դիրքորոշման հետ կապված հոկտեմբերի 17-ին հայտարարությամբ եմ հանդես գալու: Նախնական կարծիքս սա է` անձը պատանդի կարգավիճակով գտնվում է կալանքի տակ»,- ասել է Բաղդասարյանը:
Դատարանը նաև մերժել է Գրիգորյանի պաշտպանների՝ նրա խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը:
Մանվել Գրիգորյանը կալանավորված է հունիսի 19-ից: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ պահելու համար, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար:
Հարակից հրապարակումներ`
- Մեկուսարանում Մանվել Գրիգորյանին լուսանկարողը ԱԱԾ աշխատակից է. Վանեցյան
- Վալերի Օսիպյանը՝ Մանվել Գրիգորյանի լուսանկարի մասին
- Մանվել Գրիգորյանի կալանքը երկարացվել է երկու ամսով
- Մանվել Գրիգորյանը իր կոռուպցիոն դրսևորումներով այս երկրի առաջին 100-յակի մեջ էլ չի. ԱԺ պատգամավոր
- Կնյազ Սարոյան. Մանվել Գրիգորյանը չի օգտվում ծառայողական բջջային հեռախոսից
- Հողեր, շինություններ, ընդամենը ութ ավտոմեքենա. Ինչ էր հայտարարագրել Մանվել Գրիգորյանը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին