Ռուբեն Մելիքյան. Լիակատար աջակցությունս եմ հայտնում Արտակ Բեգլարյանի թեկնածությանը
Արցախի Հանրապետության մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանը հույս ունի, որ Արցախի Ազգային ժողովը կողմ կքվեարկի Արտակ Բեգլարյանի թեկնածությանը։
«Մինչ օրս հրապարակավ չեմ արտահայտվել Արցախի երրորդ ՄԻՊ-ի իմ նախընտրելի թեկնածուի վերաբերյալ՝ համարելով, որ քանի դեռ չի ավարտվել թեկնածուների առաջադրման ժամկետը, թերևս առկա է էթիկական խնդիր։
Ամեն դեպքում, ցանկանում եմ լիակատար աջակցությունս հայտնել ՄԻՊ պաշտոնակատար, ՄԻՊ դեպարտամենտի ղեկավար Արտակ Բեգլարյանի թեկնածությանը։
Փետրվարին Արտակին ինքս եմ հրավիրել ՄԻՊ փաստացի տեղալի պաշտոնին, և ավելի քան վեց ամիսների համատեղ աշխատանքն ինձ հիմք է տալիս եզրահանգելու, որ պարոն Բեգլարյանն ի զորու է ստանձնել Արցախի օմբուդսմանի պատասխանատու առաքելությունը։
Ուստի հուսով եմ, որ Արցախի Ազգային ժողովը կողմ կքվեարկի Արտակ Բեգլարյանի թեկնածությանը»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Ռուբեն Մելիքյանը։
Հիշեցնենք, որ Արտակ Բեգլարյանի թեկնածությունն առաջադրելու է «Հայրենիք» խորհրդարանական խմբակցությունը։
Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանի հրամանով այս տարվա մայիսին Արտակ Բեգլարյանը նշանակվել է ԱՀ ՄԻՊ աշխատակազմի դեպարտամենտի ղեկավար։
Հարակից հրապարակումներ`
- «Հայրենիք» խմբակցությունը ՄԻՊ պաշտոնում թեկնածու է առաջադրել Արտակ Բեգլարյանին
- Վաղաժամկետ դադարել են Արցախի ՄԻՊ Ռուբեն Մելիքյանի լիազորությունները
- Միջազգային ասպարեզում մեծ ընդգրկվածությունը նաև Ռուբեն Մելիքյանի շնորհիվ էր. Արման Թաթոյան
- Ռուբեն Մելիքյանը հրաժարական է ներկայացրել Արցախի օմբուդսմանի պաշտոնից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան